Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան` Հայաստանի հավաքականի հետ վերջին հանդիպման մասին առաջիկա խաղից առաջ
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում սեպտեմբերի 6-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Պորտուգալիայի ընտրանուն։
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան այս առիթով վերհիշել է Հայաստանի և Պորտուգալիայի միջև կայացած վերջին հանդիպումը, որտեղ Կրիշտիանու Ռոնալդուն հեթ-տրիկ էր ձևակերպել։
«Վերջին անգամ Հայաստանում նա աչքի ընկավ իր խաղով»,- նշել է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝