Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով «Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ինչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների... Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգ Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին «Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արել Քիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.am Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Շարունակելու եմ դասավանդել, լինելու եմ ֆակուլտետի կողքին. Անուշավան սրբազանը փակագծեր է բացում

Հանդիպում

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ «Իրավունք»-ը զրուցել է ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի նախկին դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գերաշնորհ Տ. ԱՆՈՒՇԱՎԱՆ եպիսկոպոս ԺԱՄԿՈՉՅԱՆԻ հետ:

Պետք է տեղի ունենար ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի ընտրություններ, սակայն մեր տեղեկություններով՝ որեւէ առաջադրում չի եղել: Ի՞նչ կասեք ստեղծված իրավիճակի մասին, ի՞նչ ճակատագիր է սպասվում ֆակուլտետին:

Օգոստոսի 28-ին, ըստ կարգի, պետք է տեղի ունենար ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի ընտրություններ, սակայն, որքան տեղյակ եմ, դիմումներ չեն ներկայացվել, եւ դեկանի պարտականությունները ժամանակավորապես տրվել են նույն ֆակուլտետի երկարամյա դասախոս, դոցենտ, կրոնագիտության ամբիոնի վարիչ պարոն Պարգեւ Բարսեղյանին։ Պարոն Բարսեղյանը ֆակուլտետի ակունքներում կանգնած անձնավորություն է:

Որեւէ արտառոց իրավիճակ չեմ տեսնում։ Ֆակուլտետը շարունակելու է իր գիտակրթական ուղին՝ ժրաջան ուսանողներով եւ դասախոսներով։ Ֆակուլտետն ունի շատ ամուր հիմքեր՝ ձեւավորված առաջին դեկանի՝ երջանկահիշատակ Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի եւ ֆակուլտետի այն ժամանակվա դասախոսների ջանքերով։

— Սրբազան հայր, Դուք շարունակելո՞ւ եք նոր ուսումնական տարում դասավանդել ֆակուլտետում, թե՞ լքել եք ֆակուլտետը: Արդյոք կա ֆակուլտետում լարվածություն:

Աստվածաբանության ֆակուլտետը մեծ ընտանիք է, բայց երբեք չենք մոռանում այդ ջերմ ընտանիքում նախանձախնդիր կերպով մեր պարտականությունները իրացնել՝ թե՛ ուսանողները, թե՛ դասախոսական կազմը։ Ես շարունակելու եմ դասավանդել ֆակուլտետում, լինելու եմ ֆակուլտետի կողքին՝ սատարելով թե՛ ուսանողներին, թե՛ դասախոսներին։

Հարկ եղած դեպքում, շարունակելու եմ նույն ոգով իմ օգտակարությունը բերել համալսարանին, ֆակուլտետին, որը մեր մեծ ու սիրելի տունն է։

Դեկանի պաշտոնից Ձեր ազատմանն առ այսօր չեք արձագանքել: Ձեր լռությունը նշանակո՞ւմ է, որ պատճառները ԵՊՀ ծիրից դուրս է պետք փնտրել: Հիմնական վարկածն այն է, որ պատճառը լոկ այն է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան եք

Անկեղծ, դժվարանում եմ այս հարցին պատասխանել, դժվար է ասել, թե ինչն էր դրդապատճառը։ Ձեզ հայտնի որոշ լրատվամիջոցներ եւ լրագրողներ, պատվերով իհարկե, եկեղեցու շուրջ ծավալվող իրադարձությունների ֆոնին կեղծ լուրեր տարածեցին, թե իբրեւ ես եմ վարչապետի խորհրդատուն, ցավոք, տեղյակ ենք, թե պատվերը որտեղից է եղել եւ ինչ ամոթալի նպատակ է հետապնդել։ Կարծում եմ, որ ոչ հեռու ապագայում ճշմարտությունը կհաղթանակի:

Դեկանի պարտականությունից ազատման պատճառը, պաշտոնական տեղեկատվությամբ՝ պաշտոնավարման ժամկետի լրանալն է: Ավելիի համար, խնդրեմ, կարող եք դիմել համապատասխան կառույցին։

Ես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան եմ, այո, դեռ 1989 թվականից ապրել եմ վանքում, որպես մարդ ձեւավորվել եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իմ տունն է՝ պատանության տարիներից ի վեր։    

Ի՞նչ կմաղթեք կրթության մշակներին եւ ուսանողներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ: ԵՊՀ-ականները կունենա՞ն Ձեր օրհնությունն այս տարի եւս:

Մաղթում եմ, որ շատ սիրեն իրենց կրթական հաստատությունը, նախանձախնդիր կերպով վերաբերեն իրենց պարտականություններին, շենացնեն իրենց բուհը կամ դպրոցը, նույն ջերմեռանդությամբ եւ պատասխանատվությամբ, ինչպես կշենացնեն իրենց տունը։ Եվ Արարիչ Աստված, որ ներկա է մեր մեջ, վստահ եմ, որ կարժանացնի մեզ յոթնարփյան շնորհներին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Գերմանիայից ժամանած բժշկին թույլ չեն տվել «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին․ հայտարարությունUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով«Դաբրոներ են» տվել Փաշինյանի աշխատակազմի նախկին ղեկավար Հարությունյանը, առողջապահության ոլորտը «վարած-ցանած» նախկին նախարար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ ԽուդաթյանըԿգտնվի՞ արդյոք գոնե մեկ միջնորդ, որի խոսքը հուսիներն իսկապես պատրաստ են լսել ու հարգել. Արտակ ԶաքարյանԻնչպես փաՌատոները վերածվեցին փաՐատոների...Եթե «ռեֆրեշ» չանեիք համակարգիչը, միայն այդ դեպքում կթվար, որ քվեարկությունը կանգ է առել․ ԿԸՀ նախագահԼարված իրավիճակ ու գոռգոռոցներ՝ ԱԺ-ում. «Չի կարելի սենց ԱԺ նիստ վարել, կարգի հրավիրեք»Հերի՛ք եղավ, բո՛լ եղավ, որ գաք այստեղից ապատեղեկատվություն տարածեք. Գևորգյանը՝ ԴավոյանինԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Փեզեշքիանին և Արաղչիին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար Հասարակության մեջ մարդը դեռ չի ընկալվում որպես համակարգի բարձրագույն արժեք․ ՄԻՊ Թող ՔՈ ճանապարհը միշտ լինի հաղթանակերով լի, իսկ սիրտդ՝ խաղաղ ազնվագույն գերդաստանի արժանի ժառանգՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Ադրբեջանն ամրապնդել է դիրքերը Այգեպարի հատվածումՄթնոլորտը սրվեց ՔՊ-ականի ելույթի ժամանակ. «Մի րոպե սու՛ս մնացեք», «Ի՞նչ եք անում», «Հերիք ու բոլ ա» Գործը վերաբերում է ենթադրյալ կաշառք տալու և ստանալու դեպքին«Իրավունք». Ո՞վ է Հայկին «դուխաթափ» արելՔիչ առաջ ձերբակալել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորը․ ArmLur.amՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 18

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված