Վարորդներ ուշադրություն սեպտեմբերի 1-ից նոր կարգ է գործելու
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում մի շարք փոփոխություններ, որոնք վերաբերում են վարորդական վկայական ստանալուն
Սեպտեմբերի 1-ից քաղաքացիները հնարավորություն կունենան վարորդական վկայական ստանալու քննությունը առաջին անգամ բացասական ստանալուց հետո վերահանձնել հաջորդ օրը՝ հավելյալ վճարի դիմաց, օնլայն գրանցմամբ։
Մինչ փոփոխությունը՝ քննություններից բացասական գնահատական ստանալու դեպքում քաղաքացին կարող էր նորից հերթագրվել 1 շաբաթ անց։ Հաշվի առնելով քաղաքացիների դիմումները և առաջարկությունները՝ նախատեսվում է ներդնել արագացված ծառայություններ։
Առաջին անգամ բացասական գնահատական ստանալու դեպքում անձը կարող է արտահերթ մասնակցել քննությանը՝ հաջորդ օրը՝ 45․000 ՀՀ դրամ վճարի դիմաց, երրորդ օրը՝ 30․000 ՀՀ դրամ վճարի դիմաց:
Եթե քաղաքացին բացասական է ստանում երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ՝ նախկին 30-օրյա ժամկետի փոխարեն արագացված ծառայությունների միջոցով հնարավորություն ունի օգտվել հետևյալ նոր ժամկետներում՝ յոթերորդ օրը՝ 45․000 ՀՀ դրամ վճարի դիմաց, տասնչորսերորդ օրը՝ 30․000 ՀՀ դրամ վճարի դիմաց:
Մեկ այլ կարգավորմամբ՝ կրկին սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցի պետական գրանցումը և հաշվառումն իրականացնելիս հնարավոր կլինի հաշվառման վկայագիրը ստանալ փոստային առաքման եղանակով։
