Մարզերում խորը ձմեռ է այլեւս. Տեսանյութ Արթիկում առատ կարկուտ է տեղացել. տեսանյութ Վկայի խոսքերը հակասում են կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն առաջադրված մեղադրանքներին․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Ո՞վ է նման բան ասում՝ գուցե հոգեբուժարանի հիվանդ է, կամ՝ շինծու խարդախ․ Սիմոնյան Լրացավ վեցերորդ տարին, որ ֆիզիկապես մեզ հետ չես. Հերոսի հայր Գազամատակարարման պլանային ընդհատումներ Յուրի Ուշակովը կարող է հեռանալ. հնարավոր է, նրան փոխարինի Լավրովը Սրբազանները «զադնի են» դրել Մերցի գլխավոր մտահոգությունը Ռուսաստանն է, այլ ոչ թե Գերմանիայի տնտեսությունը Մեր մարդիկ ունենք, որոնք տեղ-տեղին աշխատում են դրանց պալիտ անելու համար

Հարազատ եղբայրներ էին, մեկը 2 երեխա ուներ, մյուսը նոր էր նշանվել. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ Լուսանկար

Քրեական

Ինչպես արդեն հայտնել ենք, օգոստոսի 28-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական ավրչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Ծաղկաձոր քաղաքում՝ Կեչառիս վանական համալիրի հարևանությամբ կառուցվող էլիտար թաղամասի հարևանությամբ, մահացած քաղաքացիներ կան։

Քրեական, համայնքային ոստիկանները ու պարեկները հայտնաբերել էին 2 տղամարդու մարմին, և պարզվել էր նաև, որ 2 հոգու էլ օպերատիվորեն ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխել է «Հրազդան» բժշկական կետրոն։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, նշում էին, որ մահացածները ու վիրավորները նշված վայրում երկաթե զրուցարան են տեղադրելիս եղել, երբ հավանաբար անզգուշաբար կպել են այդտեղով անցնող 10 000 վոլտ լարման հոսանքի լարերին և հոսնաքահարվել։

Մահացածները հարազատ եղբայրներ էին։ Օրվա հացի ու ընտանիքի հոգսը իրենց ուսերին վերցրած աշխատում էին։ Եղբայրներից մեկն ամուսնացած էր, 2 երեխա ուներ, իսկ մյուսը նոր էր նշանվել։ Երկու եղբայրներն էլ պատերազմի մասնակիցներ են եղել։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ