Ռուսական բանակը լայն ճակատով հարձակվում է դեպի Լիման (MAP)
ՄիջազգայինՌուսական բանակը լայն ճակատով հարձակվում է դեպի Լիման: Այս մասին ահազանգում են նաեւ ուկրաինական աղբյուրները:
Ռուսական զորքերը ճեղքել են պաշտպանությունը` առաջ շարժվելով դեպի Շանդրիգոլովո մոտ 3.5 կմ խորությամբ և դեպի Դերիլովո` մինչև 5 կմ խորությամբ։ Ռուսներն այս բնակավայրերի մատույցնելում են, եւ դրանք գրավելով, փակում են Լիմանի հիմնական մատակարարման ուղիները:
Մարտեր են ընթանում նաև Զարեչնոյե բնակավայրերի տարածքում, որոնց առնվազն կեսից ավելին արդեն ռուսների վերահսկողության տակ է: Ավելի հյուսիս ռուսներն ամբողջությամբ գրալելով Կոլոդեզը, դուրս են եկել Ստավկի` կախվելով Լիմանի գլխին:
«Ռուսական հրամանատարությունը նպատակ ունի վերջնականապես մոտենալ Կրասնի Լիման քաղաքին լայն ճակատով»,- հաստատում են ուկրաինացի ռազմական վերլուծաբանները։