Ինչի՞ մասին է «պատմում» արյունը.«Աստղիկ» բկ-ի լաբորատորիաների առանձնահատկությունը ՌԴ դեսպանատունը Շիրակի մարզպետի բառապաշարը համեմատել է նացիստականի հետ Պրոֆեսոր Չարչյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ին Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում «Մենք մեր սերը ցույց ենք տվել այնպես, ինչպես այն կար». բլոգեր Միլենա Պետրոսյանը արձագանքել է ամուսնու մահից հետո առաջացած ատելությանը Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ոչնչացվել է, Հայաստանում պետք է ձևավորվի նոր ընդդիմություն. Նիկոլ Փաշինյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հոկտեմբերի 26. Օրվա խոսք Եղեգնաձորում նախնական տվյալներով ՔՊ-ն 27 մանդատից կստանա 13-ը

Այսօր Ս. Թովմա առաքյալի հիշատակության օրն է

Օրացույց

Ս. Թովմա առաքյալը, ում Երկվորյակ էին անվանում, հայտնի է Ավետարանի այն դրվագից, երբ մյուս առաքյալներն ասում էին, թե տեսել են հարուցյալ Քրիստոսին, Թովման պնդում էր, թե կհավատա միայն այն ժամանակ, երբ իր աչքերով տեսնի և իր ձեռքը մխրճի Հիսուսի խոցված կողի մեջ: Թերահավատ առաքյալին հաջորդ շաբաթ, Վերնատան մեջ, հայտնվում է Հիսուսը:

 

Թովման, հավատալով կատարված հրաշքին, ծունկի է գալիս և խոստովանում. «Տե’ր իմ և Աստված իմ» (Հովհ. 20: 28): Երբ մյուս առաքյալները վարանում են Քրիստոսի հետ գնալ մահացած Ղազարոսին տեսնելու, քանի որ քարկոծվելու մեծ վտանգ կար, Թովման համարձակորեն ասում է. «Եկե’ք մենք էլ գնանք, որ նրա հետ մեռնենք» (Հովհ. 11:16): Ըստ ավանդության՝ Թովման քարոզել է Աստծո խոսքը Պարթևաստանում և Հնդկաստանում, նետահարվելով նահատակվել ու թաղվել է Մադրաս քաղաքում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ