Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2» Իրանը, տեւական դադարից հետո, հարձակվել է Բահրեյնի ԱՄՆ ռազմական բազաների վրա Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան

ԵՄ-ն հայտնել է Ռուսաստանին սառեցված ակտիվները վերադարձնելու պայմանը

Արխիվ 12-16

ԵՄ-ն չի կարող թույլ տալ Ռուսաստանին վերադարձնել սառեցված ակտիվները, քանի դեռ Մոսկվան փոխհատուցում չի վճարել Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կայա Կալասը, գրում Է Reuters-ը։

«Մենք պարզապես չենք կարող պատկերացնել, որ ձեռք բերված զինադադարից կամ խաղաղ համաձայնությունից հետո այդ ակտիվները կվերադարձվեն Ռուսաստանին, եթե նա փոխհատուցում չվճարի Ուկրաինային», - ասել է պաշտոնյան։

 

ԵՄ-ի տվյալներով՝ Եվրոպայում սառեցվել են մոտ 210 մլրդ եվրո ռուսական ակտիվներ։ Դիվանագետների խոսքով՝ այժմ քննարկումը տեղափոխվում է այն կողմ, թե ինչպես հնարավոր կլինի տնօրինել այդ միջոցները ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ