«Հրապարակ. ՀԷՑ-ի աշխատողներին բռնի ՔՊ-ականացնում են
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես կանխատեսել էինք, իշխանությունների փորացավը ՀԷՑ-ը ՔՊ-ականացնելն է, նրա ավելի քան 7 հազար աշխատակիցներին կուսակցական դարձնելը՝ ընտրություններին ընդառաջ։ Տեղեկացանք, որ Ռոմանոս Պետրոսյանը ոչ միայն ՀԷՑ մասնաճյուղերի ղեկավարներին է փոխում, յուրայիններին նշանակում, այլեւ գրեթե ամենօրյա ռեժիմով սպառնում է շարքային աշխատակիցներին՝ կա՛մ մտնել ՔՊ, կա՛մ ազատվել աշխատանքից։
ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանին հարցրինք՝ իրեն հայտնի՞ են նման դեպքեր, երբ աշխատակիցներին սպառնացել են կա՛մ ազատել, կա՛մ դարձնել ՔՊ-ական։ «Գիտեք՝ մասնագիտությունս թույլ չի տալիս մերկապարանոց հայտարարություններ անել, խոսակցությունների մակարդակով շատ բաներ են հասնում:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
