⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան

«Հրապարակ». ՔՊ-ում եւս մեծ թվով պատգամավորներ գլխավոր դատախազի նկատմամբ ատելությամբ են լցված

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում եւս մեծ թվով պատգամավորներ գլխավոր դատախազի նկատմամբ ատելությամբ են լցված, որը, ի դեպ, ի ցույց դրեցին մայիսին, երբ դատախազության տարեկան զեկույցի քննարկման ժամանակ իշխող խմբակցության ամեն 2-րդ պատգամավորը Վարդապետյանին հրահանգում էր Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ մյուսներին բռնել-պատժել, ոմանք նախատում էին՝ ինչո՞ւ մինչ օրս չի արել։

ՔՊ-ականները նման հրահանգ էին ստացել վարչապետի կաբինետից, թե իբր իշխանությունում էլ են դժգոհ, որ նախկին թալանչիներն անպատիժ են, այնինչ իրականում նրանց կալանավորելու հիմքեր չկան, եւ նախկինների դեմ արշավն էլ ընդամենը հետհեղափոխական քարոզչական տրյուկ էր, որը փորձում են ցայսօր խաղարկել։
Եվ չնայած այդ դժգոհությանը, ՔՊ մեր աղբյուրը բացառեց, որ կմիանան ընդդիմության նախաձեռնությանը՝ դատախազին անվստահություն հայտնելու, եւ գաղտնի քվեարկությամբ պաշտոնանկ կանեն Վարդապետյանին։ Հայտնի է, որ «Հայաստան» դաշինքը մտադիր է աշնանային նստաշրջանին դատախազին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես գալ։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ