⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում ՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողին ԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ը ԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times «Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.Goal Մայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա Գրիգորյան Ռուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո) Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ Շարմազանով Նախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անեն

Լավ, չհոգնեցի՞ք հանգստանալուց. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Մինչ ամբողջ ամառ իշխանությունը գերակտիվ ներքին եւ արտաքին գործընթացներ էր իրականացնում, վերադասավորումներ անում եւ նախանշում առաջիկա իր վարած քաղաքականության մարտավարությունը՝  խորհրդարանական ամենամեծ ընդդիմության առաջնորդ ՀՀ երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ հանգստի ռեժիմի մեջ էր: Նա այդպես էլ չհերքեց, որ ամենաթեժ օրերին, երբ հերթական կալանավորումներ էր իրականացվում օրվա իշխանության կողմից, ինքը գտնվում էր Էգեյան ծովում՝ հանգստի մեջ: Համենայնդեպս, այդ մասին հրապարակային  պնդել են մի շարք հանրային դեմքեր: Եվ ահա, երբ ներքաղաքական դաշտի դուռը թակում է, այսպես ասած, թեժ աշունը, Քոչարյանն իր սոցցանցային էջում հրապարակում է լուսանկար՝ կրկին հանգստից, այս անգամ Սեւանում, թոռան հետ:  Լավ, չհոգնեցի՞ք հանգստանալուց:

Հիշե՛ք այս անուն-ազգանունը՝ ԱՎԵՏԻՔ ԲԱԲԱՅԱՆ։ Նա է Երեւանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատարը։ Եվ հենց նա է այսօր պատասխանատու հանրային տրանսպորտում իրականացվող «տեռորի» համար՝ առանց անգամ պատկերացնելու այդ «կարգի» սոցիալական, մարդկային, հոգեբանական հետեւանքները։ Վերջինս, առանց որեւէ ամոթի, հայտարարում է, թե՝ 7-16 տարեկան երեխաներին, եթե չեն մուծել ուղեվարձը, հորդորում են իջնել ավտոբուսից։ Մի պահ կանգ առեք. իջեցնել որտե՞ղ։ Ո՞վ է այդ պահին պատասխան տալու, եթե այդ երեխան չգիտի տեղանքն ու ուղղությունը։ Ո՞վ է երաշխավորում, որ նա չի հայտնվելու վտանգավոր իրավիճակում։ Պատասխանն ակնհայտ է՝ ոչ ոք, ինչը Բաբայան Ավետիքին, կարծես թե, հետաքրքիր չէ։ Հետաքրքիր չէ նաեւ այն, թե ինչ է իրականում տրանսպորտում տեղի ունենում. մարդը վճարում է, սարքը չի ֆիքսում՝ տուգանում են, QR կոդը չի երեւում՝ կրկին մեղավոր է քաղաքացին, փորձում ես բան բացատրել՝ տեսուչը հեգնում է՝ բողոքիր, մեկ է, բան չի փոխվելու: Արդյունքում՝ պատժվում են անգամ վճարողները։ Սա՞ է «հասարակական կարգի պահպանումը»։ Բայց ո՞ր հասարակության կարգի՝ դպրոց գնացող անչափահասի՞, շարքային աշխատավորի՞, թե՞ տրանսպորտից օգտվող թոշակառուի՞։ Չէ՛, այս «կարգը» միայն փակ վարչական շրջանակի շահերի համար է, մնացածը՝ պարզապես «տուգանքի մատերիալ են»: Ինչեւէ, ոչինչ չի մոռացվելու՝ ո՛չ անունները, ո՛չ դեմքերը։

Ուշագրավ մի դեպք է պատմել նախկին դատախազ, փաստաբան ՐԱՖՖԻ ԱՍԼԱՆՅԱՆԸ, որը ոչ միայն զարմանալի է, այլեւ` զզվելի, բայցեւ այսօրվա իշխանությանը խիստ հարիր: «Ուրեմն, մտնում ես նորակառույց շենք, ականջակալներով կանգնած երկու երիտասարդ հարցնում են, թե ո՞ւմ բնակարան եք եկել, պատասխանում ես՝ նրա, ով բացել է մուտքի դուռը, իսկ դուք ո՞վ եք, ձեր ինչ գործ, թե ում մոտ եմ եկել։ Տղերքը խրոխտ ձայնով՝ թե բա մենք ԱԺ պատգամավոր այսինչյան այսինչի անվտանգության աշխատակիցներն ենք, ինքը այս նույն հարկի վրա է բնակվումՄի պահ նույնիսկ լսածիդ չես հավատում, խոսում են մի ՔՊ-ական պատգամավորի մասին, ով մինչեւ 2018 թվականը նույնիսկ սեփական կատու չի ունեցել, իսկ հիմա՝ արդեն առերեւույթ պետության հաշվին անվտանգությունով է տեղաշաժվում, բնակարանի դռան մոտ շուրջօրյա հերթապահություն է սահմանում։ Ձեր իսկ քննադատած «թալանչիներին» սեփական «թալանով» արդեն գերազանցածներ, որքա՞ն կարող եք խաբել մտավոր սահմանափակ կարողություններ ունեցող, իրենց չկայացվածությամբ մշտապես չարացած հայրենակիցներին», - հարց է բարձրացնում փաստաբանը։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՓՈՔՐ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌԴ-ում ՀՀ դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է փոխանցվելՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողինԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ըԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times«Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.GoalՄայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա ԳրիգորյանՌուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո)Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ ՇարմազանովՆախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անենՆոր տեսահոլովակԻ՞նչ լավ բան կարող ենք սպասել, սրանց ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են. ԱյվազյանԻնչ են կանխատեսում եվրոպացիները առաջիկա ընտրությունների վերաբերյալԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՀայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովըՏպավորությունն այնպիսին է, կարծես, բոլորը մնացել են 1995 թվականի քարոզարշավի մակարդակին. Արմեն ԲադալյանԵրեխայի նկատմամբ բռնությունը մեղք է ոչ միայն օրենքի, այլ նաև Աստծո առաջ. Հայտնի իրավապաշտպանը մանկապղծության դեպքի մասին«Երեխու կոկորդից բռնել է, ասել է՝ հորդ կսպшնեմ, մորդ կսպшնեմ, ո՞ւմ դիմենք, Թրամփի՞ն, անտեր երկիր է». վեդեցի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված