Ռուսական ուժերը սկսել են ոչնչացնել նաեւ ուկրաինական բարձր լարման համակարգը (Տեսանյութ) Ուկրաինայի համար նախատեսված եվրոպական զենքի գործարանները պոտենցիալ ռազմական թիրախներ են. Զախարովան Տեր Աստված, ներիր խոսքերիս համար, բայց սրանք ուզում են մեր տղեքին սարքեն անհիշատակ մեռել․ Ղուկասյան Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ սահմանվել են տնային կալանք ու բացակայելու արգելք 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Գերիների հարցը Երեվանում շատ քիչ է հանրային պահանջի առարկա դառնում․ Ստեփանյան Ստրասբուրգյան «հաղթանակը» Ինչու է Անի Թովմասյանը (Շպռոտ) առանց ամուսնու գալիս Հայաստան Վահրամ Սահակյանի գործով դեռ փակագծեր չեմ բացի․ Մելիքյան Ղալաթ ենք արել․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Մենք պետք է դպրոցներում շատ հասկանալի ուղերձ հղենք մեր աշակերտներին․ Փաշինյան

Հասարակություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Ազգային ժողովի «Ամառային դպրոց» 4-րդ ծրագրի մասնակիցներին:

 

Վարչապետը ողջունել է ծրագրի մասնակիցներին և նրանց հետ քննարկել անցյալին, ներկային ու ապագայի կառուցմանը վերաբերող տարբեր հարցեր, որի ընթացքում պատանիները ներկայացրել են իրենց կարծիքներն ու դիտարկումները:

 

Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ նրանցից յուրաքանչյուրի ապագան կարելի է կառուցել՝ սկսած դպրոցից: «Եվ հանրակրթության ոլորտի բարեփոխումներն այս նպատակն ունեն. ոչ թե կառավարել ձեր կյանքը, այլ ստեղծել անհրաժեշտ միջավայր, որտեղ դուք հասկանաք, որ ձեր կյանքի հետագա ընթացքը կապված է բացառապես դպրոցում ձեր անցկացրած ամեն րոպեի հետ: Դա է՝ ապագան այսօր է: Ի՞նչ եք դուք անում դպրոցում. շատ կարևոր է, թե ինչ փոխհարաբերություններ դուք ունեք միմյանց հետ, որովհետև ձեր փոխհարաբերությունները կանխորոշում և կանխատեսում են հանրության փոխհարաբերությունները, որոնք պետք է ունենանք: Շատ կարևոր է, թե ինչ փոխհարաբերություններ դուք ունեք ձեր ուսուցիչների հետ, ինչ փոխհարաբերություններ ունեն ձեր ուսուցիչները ձեզ հետ: Օրինակ՝ ինչքանո՞վ է հարգված ճշմարտության մշակույթը և ինչքանո՞վ է դպրոցը ձեզ օգնում, որպեսզի դուք ընտրեք այն մասնագիտությունը, որը սիրում եք»,- նշել է երկրի ղեկավարը:

 

Վարչապետի խոսքով՝ Կառավարության առաջին խնդիրն է աջակցել աշակերտներին, որ նրանք կողմնորոշվեն, թե ինչ են սիրում, քանի որ ընդհանրապես շատ կարևոր է ամեն ինչ անել սիրելով: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ եթե անում ես մի բան, որը չես սիրում և որին չես հավատում, դա ոչ քեզ համար լավ կլինի, ոչ էլ ուրիշների: «Այս ամեն ինչը նրա մասին է, որ ապագան այսօր է, ընդ որում՝ հիմա մենք խոսում ենք անհատական մակարդակից, բայց այսպես կարելի է գալ ընդհուպ հասնել պետության մակարդակի: Եվ առանց նախագծի իրականացվող ցանկացած բան ստացվում է դեֆորմացված, այդպիսին է մարդու կյանքը, այդպիսին է մարդու տունը, այդպիսին է պետությունը, այդպիսին է ընկերությունը, այդպիսին է բիզնեսը, բացարձակապես ամեն ինչը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Երկրի ղեկավարը շեշտել է՝ դպրոցներում Կառավարությունը երեխաներին պետք է տա ուղերձ, որը նրանց հասկանալի կլինի, որ նրանք նայեն, կարդան և հասկանան՝ ի՞նչ է ասում իրենց Կառավարությունն իրենց, ի՞նչ է ասում իրենց պետությունն իրենց: «Մենք պետք է դպրոցներում շատ հասկանալի ուղերձ հղենք մեր աշակերտներին: Եվ եկանք այն եզրակացության, որ աշակերտներին ուզում ենք ասել՝լավ սովորիր, որ լավ ապրես, որովհետև լավ սովորելը մոտ 80 տոկոսով երաշխավորում է, որ լավ կապրես»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ լավ սովորելու առաջին փուլը հետևյալն է, որպեսզի աշակերտը կարողանա կողմնորոշվել, թե ինքն ինչով է ուզում զբաղվել կյանքում, ինչն է, որ ինքը սիրում է:

 

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է աշակերտների հարցերին, որոնք վերաբերել են Իրական Հայաստանի գաղափարախոսությանը, արտաքին և ներքին քաղաքականությանը, տարբեր ուղղություններով Կառավարության բարեփոխումներին, սոցիալական խնդիրների լուծմանը և այլ թեմաների:

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ռուսական ուժերը սկսել են ոչնչացնել նաեւ ուկրաինական բարձր լարման համակարգը (Տեսանյութ)Ուկրաինայի համար նախատեսված եվրոպական զենքի գործարանները պոտենցիալ ռազմական թիրախներ են. ԶախարովանՀԱՅ ՁՅՈՒԴՈՅԻՍՏԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՏեր Աստված, ներիր խոսքերիս համար, բայց սրանք ուզում են մեր տղեքին սարքեն անհիշատակ մեռել․ ՂուկասյանԱլեքսան Ալեքսանյանի նկատմամբ սահմանվել են տնային կալանք ու բացակայելու արգելք ՈՒ ՆՈՐԻՑ ՄԻԱՅՆ ՏԱՓԱԿ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունումԳերիների հարցը Երեվանում շատ քիչ է հանրային պահանջի առարկա դառնում․ ՍտեփանյանՍտրասբուրգյան «հաղթանակը»Աշխատանքային կենսաթոշակի վերաբերյալ որոշումները քաղաքացիներին կուղարկվեն SMS-ովԻնչու է Անի Թովմասյանը (Շպռոտ) առանց ամուսնու գալիս ՀայաստանՎահրամ Սահակյանի գործով դեռ փակագծեր չեմ բացի․ ՄելիքյանՂալաթ ենք արել․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌԴ-ն պատրաստ է օգտագործել միջուկային զենք, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը. ՌԴ դեսպանատունԱնձամբ եք պատասխան տալու․ ԲԱՄԲԱՍԱՆՔՈր արժանիքի համար է Սիոն սրբազանը դարձել «պատվավոր»․ ԶԱՐՄԱՆՔՀՀ-ի՝ TRIPP-ից շրջանառության օգուտը կարող է կազմել 10 միլիոն դոլար, որը հավասար է մի խանութի տարեկան շրջանառության․ Հրանտ Միքաելյանը փակագծեր է բացումՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրել են «Գիտելիքի օրՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներՄարդիկ իրենց պատվից ցածր են համարել առաջադրվել եւ ընտրապայքարի մեջ մտնել ՔՊ-ն իր համար զրահաբաճկոն դարձրած Մխոյի հետ․ Ինչ է սպասվում Վայքում

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված