Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ

«Ժողովուրդ». «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնում է ՀՀ գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու գործընթաց

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները հաղորդում են, որ Ազգային ժողովում ընդդիմադիր ամենամեծ ուժը՝ «Հայաստան» խմբակցությունը, հայտարարել է, որ նախաձեռնում է ՀՀ գլխավոր դատախազին անվստահություն հայտնելու գործընթաց։ Ըստ խմբակցության ներկայացուցիչների՝ այս քայլը պայմանավորված է դատախազի՝ սահմանադրական լիազորությունների խախտմամբ եւ քաղաքական չեզոքության բացակայությամբ։

Ընդդիմադիրները մեղադրում են գլխավոր դատախազին շինծու քրեական վարույթներ հարուցելու համար՝ ընդդիմադիր պատգամավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով։

Ըստ խմբակցության՝ դատախազը վերջին տարիներին մի քանի անգամ Ազգային ժողով է ներկայացել ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու պահանջով, սակայն այդ գործերից շատերը չեն հասել անգամ դատարան, ինչը, ըստ նրանց, վկայում է քաղաքական պատվերի առկայության, գործերի դատարկության մասին։

Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ գլխավոր դատախազին կարող է պաշտոնանկ անել Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդով՝ օրենքով սահմանված դեպքերում։

«Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է օգտվել այս սահմանադրական իրավունքից՝ նշելով, որ դատախազը չի պահպանել իր պաշտոնի անկախությունը եւ գործել է իշխանությունների ազդեցությամբ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խմբակցությունում արդեն իսկ ընթանում են համապատասխան իրավական գործընթացների նախապատրաստական աշխատանքները։

Այս ամենի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն խնդրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանից, որը փոխանցեց. «Առաջիկայում լինելու է «Հայաստան» խմբակցության նիստ, որի ժամանակ բազմաթիվ հարցեր են քննարկվելու, այդ թվում՝ նաեւ ձեր կողմից մատնանշված հարցը: Այլ մանրամասներ կարող եմ հաղորդել նիստից հետո», – ասաց Խամոյանը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ