Մեքենան մտել է հացի խանութ. Տեսանյութ Ինչ փոխվեց, որ Զելենսկին ԱՄՆ-ի համար «արդեն փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր» է Ինչու հանկարծ Միրզոյան Արարատը հիշեց հայ-ռուսական եղբայրության մասին Ադրբեջանը պատրաստվում է ռազմական սադրանքի Հայաստանի դեմ՝ ուշադրությունը հիջաբի հարցից շեղելու համար. Իրանական աղբյուր «Ես կպատմեմ, թե ինչպես է եղել». Միլենա Պետրոսյանը 2 շաբաթ անց խախտել է լռությունը Մեր տանը բոլորը ազաբ են՝ ես, պապաս, հորքուրս. Ռաֆայել Երանոսյան. տեսանյութ Կիեւի ողջ մետրոն հոսանքազրկված է Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ

«Հրապարակ». Սամվել Կարապետյանի «Մեր ձեւով» շարժումը ներկայացնելու է իր անելիքները

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Դվին» հյուրանոցային համալիրում այսօր տեղի են ունենալու Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ հիմնադրված «Մեր ձեւով» ժողովրդական շարժման շնորհանդեսը եւ համակարգող խորհրդի մամուլի ասուլիսը։

Չնայած նախաձեռնողները որոշել են մինչեւ վերջին պահն ինտրիգ պահել եւ չմանրամասնել իրենց անելիքների եւ մարտավարության ու հատկապես` քաղաքական ուժի անդամների մասին, սակայն տեղեկացանք, որ համակարգող խորհրդի գլխավոր պատասխանատուն Նարեկ Կարապետյանն է՝ «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահը, Կարեն Կարապետյանի կրտսեր որդին։

Իսկ այսօր խումբը հայտարարելու է առաջիկա անելիքների, իրենց տեսլականի մասին, հայտարարվելու է, որ շարժումն ապաքաղաքական է, ընդգրկվելու են արհեստավարժ մասնագետներ՝ բոլոր ոլորտներից, որոնք ախտորոշելու են իրավիճակը եւ արձանագրելու են  առաջնահերթությունները՝ տնտեսական, սոցիալական եւ այլ ոլորտների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են երկրում դրական փոփոխությունների հասնելու համար։
Այդ ամենից հետո կգա քաղաքական հանգուցալուծման պահը, շեշտելու են, որ պարտադիր չէ՝ այն մարդիկ, ովքեր այսօր շարժման մաս են կազմելու, տեղ ունենան քաղաքական թիմում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ