Ինչու է Անի Թովմասյանը (Շպռոտ) առանց ամուսնու գալիս Հայաստան Վահրամ Սահակյանի գործով դեռ փակագծեր չեմ բացի․ Մելիքյան Ղալաթ ենք արել․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ՌԴ-ն պատրաստ է օգտագործել միջուկային զենք, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը. ՌԴ դեսպանատուն Անձամբ եք պատասխան տալու․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Որ արժանիքի համար է Սիոն սրբազանը դարձել «պատվավոր»․ ԶԱՐՄԱՆՔ ՀՀ-ի՝ TRIPP-ից շրջանառության օգուտը կարող է կազմել 10 միլիոն դոլար, որը հավասար է մի խանութի տարեկան շրջանառության․ Հրանտ Միքաելյանը փակագծեր է բացում ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներ Մարդիկ իրենց պատվից ցածր են համարել առաջադրվել եւ ընտրապայքարի մեջ մտնել ՔՊ-ն իր համար զրահաբաճկոն դարձրած Մխոյի հետ․ Ինչ է սպասվում Վայքում «Georg X» անունով իշխանամետ բլոգերը այսօր ձերբակալվել է, ապա ազատ է արձակվել

Վրաստանի էկոնոմիկայի նախարարը ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ՀՀ-ի և Ադրբեջանի պայմանավորվածությունները

Հասարակություն

Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի և ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ալան Փերսելի հանդիպումը, որտեղ քննարկվել են միջազգային երթուղիների հեռանկարները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ակնկալիքով, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»՝ հղում անելով Վրաստանի էկոնոմիկայի նախարարությանը։

Կվրիվիշվիլին ասել է, որ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև կնքված խաղաղության համաձայնագրերը «նոր հնարավորություններ են բացել Հարավային Կովկասի տարածաշրջանում զարգացման համար»։

«Կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Միջին միջանցքի զարգացմանը՝ Չինաստանը և Եվրոպան կապող երթուղի, որը շրջանցում է Ռուսաստանը։ Այն Կասպից և Սև ծովերի նավային տերմինալները կապում է Ղազախստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և Լեհաստանի երկաթուղային ցանցերի հետ», - գրում է լրատվամիջոցը։

«Նրանք ընդգծեցին Վրաստանի դերը որպես տարածաշրջանային տարանցիկ նախագծերի հիմնական խաղացող, ինչպես նաև Միջին միջանցքի զարգացման կարևորությունը՝ որպես Եվրոպան և Ասիան կապող կայուն, անվտանգ և արդյունավետ երթուղի», - ասվում է Էկոնոմիկայի նախարարության հայտարարության մեջ։

Գերատեսչության տվյալներով՝ քննարկվել են նաև ենթակառուցվածքային ընթացիկ նախագծերը և «տնտեսական համագործակցության լայն շրջանակի հարցեր»։ Այս համատեքստում Կվրիվիշվիլին նշել է «երկկողմ ռազմավարական գործընկերության կարևորությունը», որը Վաշինգտոնը սառեցրել էր Ջո Բայդենի նախագահության վերջին օրերին, այն բանից հետո, երբ Վրաստանի կառավարությունը հրաժարվել էր բանակցել ԵՄ անդամակցության շուրջ։

«Վրացական կողմը հետաքրքրված է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների վերակարգավորմամբ և ռազմավարական համագործակցության վերսկսմամբ», - նախարարի խոսքերը մեջբերում է մամուլի ծառայությունը։

ԱՄՆ դեսպանատունը հանդիպումից հետո կարճ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ կողմերը քննարկել են «երկրների միջև տնտեսական կապերը և Վրաստանում ամերիկյան ընկերությունների համար ներդրումային միջավայրը»։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Աշխատանքային կենսաթոշակի վերաբերյալ որոշումները քաղաքացիներին կուղարկվեն SMS-ովԻնչու է Անի Թովմասյանը (Շպռոտ) առանց ամուսնու գալիս ՀայաստանՎահրամ Սահակյանի գործով դեռ փակագծեր չեմ բացի․ ՄելիքյանՂալաթ ենք արել․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌԴ-ն պատրաստ է օգտագործել միջուկային զենք, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը. ՌԴ դեսպանատունԱնձամբ եք պատասխան տալու․ ԲԱՄԲԱՍԱՆՔՈր արժանիքի համար է Սիոն սրբազանը դարձել «պատվավոր»․ ԶԱՐՄԱՆՔՀՀ-ի՝ TRIPP-ից շրջանառության օգուտը կարող է կազմել 10 միլիոն դոլար, որը հավասար է մի խանութի տարեկան շրջանառության․ Հրանտ Միքաելյանը փակագծեր է բացումՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրել են «Գիտելիքի օրՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներՄարդիկ իրենց պատվից ցածր են համարել առաջադրվել եւ ընտրապայքարի մեջ մտնել ՔՊ-ն իր համար զրահաբաճկոն դարձրած Մխոյի հետ․ Ինչ է սպասվում Վայքում Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է«Georg X» անունով իշխանամետ բլոգերը այսօր ձերբակալվել է, ապա ազատ է արձակվել Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծԴուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ ինքնաթիռ ճանապարհի կեսից հետ է շրջվելԻշխանական «բլոգեր» GeorgX-ը հրավիրվել է ոստիկանությունԵթե ՌԴ-ն որոշի ՀՀ-ին մատակարարող գազը անջատել կամ թանկացնել, հետեւանքները լինելու են սարսափելի կատաստրոֆիկ․Իսրայելը Fly Dubai-ի չվերթի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչականԹուրքական ավիաընկերությունները չեղարկել են դեպի Իրան չվերթները. վերադարձվել է ավելի քան 50.000 տոմսԿոկոն արտահանձնվել է Հայաստանին. «Հրապարակ»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված