Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

«Փաստ». Նույնիսկ առաջին դասարանցիներին նվիրված պայուսակներն են իշխանություններին վախեցրել. փորձում են արգելել

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սամվել Կարապետյանին կալանավորելով, նույնիսկ Սամվել Կարապետյանի նկարով վահանակները պոկոտելով ու առգրավելով՝ օրվա իշխանություններն ապացուցում են իրենց՝ արդեն զավեշտի հասնող վախերը: Սակայն, մեր տեղեկություններով, այս դեֆորմացված վարքագիծը նոր աստիճանի է հասել:

Ինչպես տեղեկացրել ենք, օրերս «Տաշիր» բարեգործական հիմնադրամը հայտարարեց, որ սեպտեմբերի 1-ին ընդառաջ սկսել է Հայաստանի գյուղական համայնքների առաջին դասարանցիներին նվիրել դպրոցական պայուսակներ՝ անհրաժեշտ գրենական պիտույքներով։ Իհարկե, նման նախաձեռնություններով Սամվել Կարապետյանը հանդես է եկել տասնյակ տարիներ, և այս նախաձեռնությունը նորություն չէ: Սակայն ուշագրավ է, որ այս անգամ նույնիսկ Հայաստանի գյուղական համայնքների առաջին դասարանցիներին հասանելիք նվերներն են իշխանությունները որոշել «ձերբակալել» կամ «կալանավորել»:

Բացի այն, որ իշխանությունները կեղծ տեսանյութեր են տարածում, թե իբր պայուսակներից ու գրենական պիտույքներից 1-2 հրաժարվողներ կան, մեր աղբյուրների փոխանցմամբ, դպրոցների տնօրեններին հանձնարարվել է, որ առավելագույնս խոչընդոտեն, այնպես անեն, որ ծնողները չստանան այդ աջակցությունը: Տեղերում քպական ղեկավարները նույնիսկ այցելում են մարդկանց տներ և համոզում, վախեցնում: Կան նույնիսկ տեղեկություններ, որ գործին միացել է նաև ոստիկանությունը՝ խոչընդոտելով, որ նվերներ տեղափոխող ավտոմեքենաները մուտք գործեն համայնքներ:

 

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ