Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Անցյալից վերցրած կադրերով հնարավոր չէ թաքցնել ներկայի ողբերգական արդյունքները

Ներքաղաքական

ՀՀԿ֊ական Արմեն Հովասափյանը գրում է

Սույն պատգամավորուհ էժան բլեֆը ցույց է տալիս, որ ամեն անգամ, երբ իշխանությունը ձախողվում է ստեղծված իրավիճակում, փորձում «կռուտիտ» գտնել՝ անցյալի դրվագները մանիպուլյացիոն եղանակով շահարկելով։

Այո, եղել է Նազարբաևի միջամտությամբ հնչած Ալիևի նամակի ընթերցում, բայց արդյո՞ք դա կարելի է համեմատել այն իրական կապիտուլյացիայի հետ, որը փաստացի գրանցվեց 2020-ի նոյեմբերի 9-ին և դրանից հետո։ Եթե մի դեպքում խոսքը դիվանագիտական գործընթացի դժվար պահի մասին է, ապա մյուսում՝ պետական տարածքների կորստի, տասնյակ հազարավոր զոհերի և իրական պետական կապիտուլյացիոն փաստաթղթի մասին է։

Հենց ստեղ հարց է առաջանում՝ ովքե՞ր են հոգեպես ու բարոյապես կապիտուլացված՝ նրանք, ովքեր պահեցին պետականությունը նույնիսկ ծանր բանակցային պայմաններում, թե՞ նրանք, ովքեր ստորագրեցին կապիտուլյացիան ու դրանից հետո էլ շարունակեցին կորցնել տարածքներ և արժանապատվություն։

Կապիտույացիոն թիմի ներկայացուցչին ուզում եմ ասել, որ անցյալից վերցրած կադրերով հնարավոր չէ թաքցնել ներկայի ողբերգական արդյունքները։ Ներկա իշխանության պարտավորությունն է պատասխան տալ ոչ թե 10 տարվա վաղեմության տեսագրություններով, այլ սեփական գործերով ու պարտություններով:

Առավոտվա ասածս էլ ուժի մեջ է՝ նոր կապիտուլյացայից խուսափելու համար պիտի կապիտուլյանտ իշխանությունը փոխվի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ