Միքայել սրբազանը կանգնել է երկընտրանքի առաջ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի2608pn+
**
ՌԵՏՐՈ
(ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԱՌԹԻՎ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Не ходите, дети, В Армению гулять.
В Армени разбойник,
В Армени злодей,
В Армени ужасный Пашинян!
**
ՏԱՎԱՐԻ ՑԱՎԸ
(ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՄՈԼԵԳՆՈՂ ԴԱԲԱՂԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Անասնաբույժների համաշխարհային ասոցիացիայի` Շիրակի մարզում դաբաղի մոլեգնելը հավանաբար սկսել է 102-րդ ռազմաբազայի դեմ բողոքի ակցիա եկած Նիկոլի լածիրակների` Գյումրի գալուց հետո։
**
ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ԿԱՊ
(ԵՐԵՎԱՆԻ` «ԿՈՐԵԱՅԻ ՁՈՐ» ԿՈՉՎՈՂ ՀԱՏՎԱԾԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՓԱԿ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ռազմական տեսաբանների` Նիկոլը «Կորեայի ձորը» փակել ա, որ կորեացիները այդ ճանապարհով չգնան ռուսների կողմից խախոլների դեմ կռվեն։
**
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Նոբելյան խաղաղության մրցանակի կոմիտեից հայտնում են, որ մինչև Թրամփը Նիկոլին ու Վեհափառին չբարիշացնի, ծոծրակը կտեսնի, բայց խաղաղության մրցանակը չի տեսնի։
**
ԱՍՏՎԱԾ ՕԳՆԱԿԱՆ
(ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ թեոլոգների` Միքայել սրբազանը կանգնել է երկընտրանքի առաջ` հայտնի չարիքին մերժելուց հետո կասկածելի «սրբին» ընտրի, թե՞ ոչ։
