Դա­տե­լու են` «Օ­տար­նե­րի մեջ յու­րա­յին, յու­րա­յին­ներ­նի մեջ օ­տար» հոդ­վա­ծով. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Պետական բյուջեի ինստիտուցիոնալացված թալան Ուկրաինայում ոչ մի լիարժեք գործող էլեկտրակայան չի մնացել. էներգետիկայի նախարար ՇՏԱՊ. Զանգվածային ձևով կոտրում են WhatsApp-ները. Սամվել Մարտիրոսյանը շտապ հայտարարություն է արել. տեսանյութ Վերածվում են պարտադիր-կամավոր գլխաքանակի, երբ խոսքը իշխանական երթերին մասնակցելուն է վերաբերում. ԶԱՐՄԱՆՔ 5 օրում Չինաստանից ժամանել են առնվազն հինգ խոշոր ռազմական բեռնատար ինքնաթիռներ Սառցե ջրերը մտնելուց հետո՝ աշխարհին սկսեցի այլ աչքերով նայել. Էդգար Ալեքսանյան Մահացել է «Ուրարտուի» սանը. նա 18 տարեկան էր Ընդդիմադիր պատգամավորները տեսակցել են քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկին Սամսոնյանին Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունը

Իրանը կովկասյան հարթակում հարցեր լուծելու ռեալ շանսեր չունի

Վերլուծություն

­Վա­շինգ­տո­նում ստո­րագր­ված փաս­տաթղ­թե­րի եւ «Զան­գեզու­րի մի­ջանց­քի» հետ կապ­ված Ի­րա­նում եր­կու ուղղ­վա­ծութ­յան ռեակ­ցիա էր տե­սա­նե­լի: Ծայ­րա­հեղ սուր, այս­պես ա­սենք, Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դի թե­ւից ե­կող: Եվ շատ ա­վե­լի մեղմ, ո­րը գա­լիս էր նա­խա­գահ Փե­զեշ­քիա­նի թե­ւից: Ընդ ո­րում, այդ հա­կա­սութ­յունն այն­քան ակն­հայտ էր, որ Փե­զեշ­քիա­նին ուղղ­ված քննա­դա­տութ­յու­նը, այդ թվում՝ մյուս թե­ւի ան­գամ բարձ­րաս­տի­ճան ան­ձանց կող­մից, հա­ճախ դառ­նում էր ծայ­րա­հեղ սուր, ընդ­հուպ՝ նա­խա­գա­հի հաս­ցեին դա­վա­ճա­նութ­յան մե­ղադ­րանք­նե­րի կար­գի:

ԽՈՐԸ ՆԵՐՔԻՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԱՆՈՒՄ

Ի­հար­կե, ի­րա­նա­կան ներ­քին դաշ­տում այս հա­կա­սութ­յու­նն­երը նոր չեն եւ ա­մե­նե­ւին էլ կապ­ված չեն միայն «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» հետ: Վեր­ջին օ­րի­նակ­նե­րից մե­կը, երբ ի­րա­նա­կան հե­ղի­նա­կա­վոր գե­նե­րալ Ման­սուր Հա­ղի­ղաթ­պու­րը Փե­զեշ­քիա­նի որ­դուն մե­ղադ­րեց, թե նա «գոր­ծում է պան­թուր­քա­կան շարժ­ման հա­մա­հունչ»: Կապ­ված այն բա­նի հետ, որ Փե­զեշք­իա­նի որ­դին՝ Յու­սեֆ Փե­զեշ­քիա­նը, փոր­ձել էր մեղ­մել երկ­րի ներ­սում ընդ­լայն­վող քննա­դա­տութ­յու­նը՝ կապ­ված Ադր­բե­ջա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը բա­րե­լա­վե­լու նա­խա­գա­հա­կան կուր­սի հետ, այդ թվում, թե ո­րե­ւէ հիմ­նա­վո­րում չու­նեն Բաք­վին ուղղ­ված մե­ղադ­րանք­նե­րը, թե վեր­ջին հա­կա­մար­տութ­յան ժա­մա­նակ Իս­րա­յե­լին ա­ջակ­ցել է: Իսկ դա գե­նե­րա­լի կող­մից միան­գա­մայն թա­փան­ցիկ ակ­նարկ էր, որ ինչ­պես որ­դին, այն­պես էլ նա­խա­գահ Փե­զեշ­քիա­նը Ի­րա­նի քա­ղա­քա­կան կուր­սը կա­ռու­ցում են՝ ել­նե­լով ի­րենց ադր­բե­ջա­նա­կան ծա­գում­նա­բա­նութ­յու­նից:

Ա­մեն դեպ­քում, այն մո­տե­ցում­նե­րը, ո­րոնք շա­րու­նա­կա­բար գա­լիս են Ի­րա­նի նա­խա­գա­հա­կան թե­ւից, այդ թվում՝ վա­շինգ­տոն­յան փաս­տաթղ­թե­րի ստո­րագր­ման ժա­մա­նակ, ա­պա՝ Փե­զեշ­քիա­նի հա­յաս­տան­յան այ­ցի ֆո­նին եւ մինչ այ­ժմ ի­րոք տա­րա­կու­սանք­ներ ա­ռա­ջաց­նում են: Նա, ըստ էութ­յան, ա­ռաջ է տա­նում այն գա­ղա­փա­րը, որ «Զան­գե­զու­րի մի­ջանցք» աս­վածն ըն­դա­մե­նը ճա­նա­պարհ է, ո­րը չի կա­րող լուրջ ազ­դե­ցութ­յուն ու­նե­նալ Ի­րա­նի անվ­տան­գութ­յան վրա: Ան­գամ այն պա­րա­գա­յում, երբ այդ ու­ղին գտնվի ա­մե­րի­կա­ցի­նե­րի կա­ռա­վար­ման տակ: Մո­տա­վո­րա­պես այն, ին­չը պնդում է նաեւ Նի­կո­լը, թե՝ ԱՄՆ-ի հետ կնքված փաս­տա­թուղ­թը ո­րե­ւէ կերպ չի վնա­սում Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի շա­հե­րը: Ու սա այն դեպ­քում, երբ ան­գամ ԱՄՆ-ից են հնչում հե­ղի­նա­կա­վոր կար­ծիք­ներ, որ «Թ­րամ­փի մի­ջանցք» աս­վածն ի­րա­կա­նում լուրջ վտանգ է Ի­րա­նի հա­մար: Օ­րի­նակ, հե­ղի­նա­կա­վոր պրո­ֆե­սոր Ջեֆ­րի Սաքսն օ­րերս խո­սեց մին­չեւ իսկ երկ­րի հա­րա­վը՝ Ի­րա­նի հետ սահ­մա­նը, ՆԱՏՕ-ի վե­րահս­կո­ղութ­յա­նը հանձ­նե­լու Հա­յաս­տա­նի պատ­րաս­տա­կա­մութ­յան մա­սին. «Հա­յաս­տա­նը, ըստ էութ­յան, ԱՄՆ-ին ա­սում է՝ ի­հար­կե, վերց­րեք այս հո­ղը Ի­րա­նի հետ սահ­մա­նին։ Մենք գի­տենք, որ դուք պա­տե­րազ­մի մեջ եք Ի­րա­նի հետ։ Մենք գի­տենք, որ ձեր դաշ­նա­կից Իս­րա­յե­լը պա­տե­րազ­մի մեջ է Ի­րա­նի հետ։ Մենք գի­տենք, որ Ադր­բե­ջա­նը Իս­րա­յե­լի դաշ­նա­կիցն է: Սա թվում է, թե ու­ղիղ ճա­նա­պարհ է դե­պի Հա­յաս­տա­նին պա­տե­րազ­մի մեջ ներ­քա­շե­լը։ Ան­կեղծ ա­սած, ես չեմ հաս­կա­նում, թե ինչ է մտա­ծում Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րութ­յու­նը, բայց սա չա­փա­զանց սադ­րիչ եւ վ­տան­գա­վոր քայլ է: Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան տե­սանկ­յու­նից սա նշա­նա­կում է Հա­յաս­տա­նի փաս­տա­ցի ներգ­րա­վու­մը Իս­րա­յե­լի կող­մից Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մին»:

Եվ, կրկնենք, ի հա­կադ­րումն Ի­րա­նի նա­խա­գա­հի եւ նրա թե­ւի նման տա­րօ­րի­նակ մո­տե­ցում­նե­րին (նաեւ չմո­ռա­նանք Շու­շիում Ա­լիե­ւի հետ նրա ջերմ գրկա­խառ­նութ­յուն­նե­րի մա­սին), ինչ­պես Ի­րա­նի Գե­րա­գույն ա­ռաջ­նորդն ու ան­մի­ջա­կա­նո­րեն նրան են­թա­կա հա­մա­կար­գը, այդ թվում` Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սը (ԻՀՊԿ), այն­պես էլ այդ թե­ւին հա­րող փոր­ձա­գետ­նե­րը «Զան­գե­զու­րի մի­ջանցք» աս­վա­ծը ծայ­րա­հեղ մեծ վտանգ են հա­մա­րում Ի­րա­նի հա­մար: Ա­վե­լին, ե­ղան պաշ­տո­նա­կան մի շարք հայ­տա­րա­րութ­յուն­ներ, որ դա թույլ չտա­լու հա­մար պատ­րաստ են ան­գամ ու­ժի դի­մել: Ընդ ո­րում, այդ բնույ­թի հայ­տա­րա­րութ­յուն­ներն ակ­տի­վո­րեն շա­րու­նակ­վում են: Այդ թվում՝ ԻՀՊԿ-ի կող­մից ե­ղավ շատ թա­փան­ցիկ ակ­նարկ, թե՝ «Նա­խա­գա­հի կող­մից թույլ տրված բա­նա­վոր սխալ­նե­րի թիվն ա­ճել է»: Իսկ ա­հա «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» հետ կապ­ված նա­խօ­րեին Գե­րա­գույն ա­ռաջ­նորդ ա­յա­թոլ­լահ Ա­լի Խա­մե­նեիի ա­վագ խորհր­դա­կան Վե­լա­յա­թին եւս մեկ ան­գամ հայ­տա­րա­րեց, որ. «Ի­րա­նը թույլ չի տա ա­մե­րիկ­յան մի­ջանց­քի ստեղ­ծու­մը Կով­կա­սում՝ ան­կախ Մոսկ­վա­յի դիր­քո­րո­շու­մից»:

Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ԹԵՀՐԱՆԻՑ

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում, երբ Ի­րա­նից գա­լիս են նման հա­կա­սա­կան մե­սիջ­ներ, օ­րա­կար­գում է մնում այն հար­ցը, թե ի՞նչ ի­րա­կան սպա­սե­լիք­ներ Հա­յաս­տա­նը (խոս­քը նի­կոլ­յան ռե­ժի­մի մա­սին չէ) կա­րող է ու­նե­նալ Ի­րա­նից, ե­թե ի­րա­վի­ճա­կը զար­գա­նա ծայ­րա­հեղ սրա­ցում­նե­րի ուղ­ղութ­յամբ: Ի վեր­ջո, ան­կախ այն բա­նից, թե ինչ են ստո­րագ­րել Վա­շինգ­տո­նում, Ա­լիե­ւը շա­րու­նա­կում է սուր հա­կա­հայ­կա­կան հռե­տո­րա­բա­նութ­յու­նը, եւ նա­խօ­րեին էլ հա­սավ այն մտքին, թե՝ «Այս (հայ) հա­սա­րա­կութ­յու­նը հի­վանդ է, եւ­ ես սա բա­ցա­հայտ ա­սում եմ»: Ընդ ո­րում, նույն Ի­րա­նում խո­սում են շատ ա­վե­լի բարդ հե­ռան­կար­նե­րի մա­սին: Ինչ­պես, օ­րի­նակ, Կով­կա­սի հար­ցե­րով փոր­ձա­գետ, պրո­ֆե­սոր Հու­սեյն Ահ­մա­դիի այն կար­ծիքն է, թե՝ Արեւ­մուտ­քի ծրա­գիրն է Զան­գե­զու­րում ստեղ­ծել «Թուր­քա­կան Հան­րա­պե­տութ­յուն» եւ­ այն­տեղ տե­ղա­կա­յել 5000 ա­հա­բե­կիչ­նե­րի։ Նաեւ, որ. «Ի­րան­ցի պաշ­տոն­յա­նե­րի սխալն այն է, որ նրանք չա­փա­զանց պար­զեց­նում են Զան­գե­զու­րի հար­ցը՝ չտար­բե­րա­կե­լով այն­պի­սի հաս­կա­ցութ­յուն­ներ, ինչ­պի­սիք են մի­ջանց­քը, տրանս­պոր­տա­յին ու­ղին, տա­րան­ցիկ զար­կե­րա­կը եւ­ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ան­ցու­մը»։

Ընդ ո­րում, հենց ի­րան­ցի պրո­ֆե­սո­րի մոտ նույն հար­ցադ­րումն է. «Ե­թե մի օր ՆԱՏՕ-ն, այն պատր­վա­կով, որ Զան­գե­զու­րի մի­ջանց­քի անվ­տան­գութ­յու­նը վե­րահս­կող ըն­կե­րութ­յու­նը, իբր, չի կա­տա­րում իր պար­տա­կա­նութ­յուն­նե­րը, սկսի ան­մի­ջա­կա­նո­րեն կա­ռա­վա­րել հայ­կա­կան սահ­մա­նը, ինչ­պի­սի՞ն կլի­նի մեր ար­ձա­գան­քը»։

Ի­հար­կե, Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դի թե­ւից պնդում են, թե կդի­մեն ա­մե­նավճ­ռա­կան քայ­լե­րին: ԻՀՊԿ-ից մին­չեւ իսկ նման զգու­շա­ցում ե­կավ. «Պա­րոն Նի­կոլ Փա­շին­յան, ձեր խոս­քե­րը վստա­հութ­յուն չեն ներշն­չում եւ մեզ չեն հա­մո­զում։ Մենք գոր­ծո­ղութ­յուն­ներ կձեռ­նար­կենք մեր սե­փա­կան անվ­տան­գութ­յու­նը պաշտ­պա­նե­լու հա­մար»: Բայց ամ­բողջ հարցն այն է, թե որ­քա­նո՞վ են ի­րա­տե­սա­կան նման հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը: Նախ, նման հայ­տա­րա­րութ­յուն­ներ Ի­րա­նից շատ են լսվել այլ ուղ­ղութ­յուն­նե­րի հետ կապ­ված եւս, օ­րի­նակ՝ Սի­րիա­յի: Իսկ արդ­յունքն այն է, ինչ այս պա­հին կա: Երկ­րոր­դը, որ­քան էլ որ Ի­րա­նում կա Գե­րա­գույն ա­ռաջ­նորդ, սա­կայն դա ա­մե­նե­ւին էլ չի նշա­նա­կում, որ նա­խա­գահն ու նրա ղե­կա­վա­րած հա­մա­կար­գը ռեալ ֆունկ­ցիա­ներ չու­նեն: Իսկ այդ հա­մա­կար­գը, կրկնենք, «Զան­գե­զու­րի մի­ջան­ցքի» հար­ցում այլ պատ­կե­րա­ցում­ներ ու­նի: Վեր­ջա­պես, խո­շոր հաշ­վով Ի­րա­նը մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի տե­սանկ­յու­նից այս հար­ցում ու­նի խիստ թույլ դիրք: Ի­րա­վա­կան ա­ռու­մով «Թ­րամ­փի մի­ջանցք» աս­վա­ծը հե­տեւ­յալն է. կոնկ­րետ երկր­ներ փոր­ձում են կո­մու­նի­կա­ցիոն հա­ղոր­դակ­ցութ­յուն ձե­ւա­վո­րել, ընդ ո­րում, հայ­տա­րա­րե­լով, որ դա ոչ մե­կի դեմ չի ուղղ­ված: Իսկ էր­դո­ղա­նը, դեմ­քի ա­մե­նաաղ­վե­սա­յին ար­տա­հայ­տութ­յամբ մի գլուխ խո­սում է տա­րա­ծաշր­ջա­նա­յին խա­ղա­ղութ­յու­նից, նոր դա­րաշր­ջա­նից եւ նման բա­նե­րից: Ու դրա դեմ քայ­լեր, ա­ռա­վել եւս՝ ու­ժա­յին գոր­ծո­ղութ­յու­ններ ձեռ­նար­կե­լու դեպ­քում Ի­րա­նին, ի­հար­կե, ան­մի­ջա­պես կհռչա­կեն ագ­րե­սոր՝ բո­լոր հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

Այս ա­մե­նը հաշ­վի առ­նե­լով` ա­սել, թե Թեհ­րա­նը, ա­վե­լի ճիշտ՝ Թեհ­րա­նի մի մա­սը, բա­ցի ռազ­մա­կան հռե­տո­րա­բա­նութ­յու­նից, կոնկ­րետ գոր­ծո­ղութ­յուն­ներ կա­րող է ի­րա­կա­նաց­նել, ե­թե ան­գամ սկսեն Մեղ­րիի եր­կա­թու­ղին վե­րա­կանգ­նել, սխալ կլի­ներ: Ա­ռա­վել եւս, որ նույ­նիսկ Ռու­սաս­տա­նից ներ­կա պա­հին չկա հրա­պա­րա­կա­յին ռեակ­ցիա՝ «կջար­դենք, կփշրենք» ո­ճի մեջ: Ընդ­հա­կա­ռա­կը, «Թ­րամ­փի մի­ջանց­քի» հետ կապ­ված քիչ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից մե­կը հնչեց­րել է ՌԴ փոխ­վար­չա­պետ Ա­լեք­սեյ Օ­վեր­չու­կը, գնա­հա­տե­լով «Թ­րամ­փի ճա­նա­պար­հի» սցե­նա­րը, որն այսկերպ է հնչում. «Կ­րեմ­լը պատ­րաստ է ա­ջակ­ցել Հա­յաս­տա­նին` Ադր­բե­ջա­նի հետ, այս­պես կոչ­ված, «տրանս­պոր­տա­յին մի­ջանցք» ստեղ­ծե­լու իր ծրագ­րե­րում, ո­րը հայտ­նի է որ­պես «Թ­րամ­փի ճա­նա­պարհ», ե­թե Եր­եւա­նը անհ­րա­ժեշտ հա­մա­րի այս քայ­լը»:

Ի­հար­կե, սա ա­մե­նե­ւին էլ չի նշա­նա­կում, որ կոնկ­րետ գոր­ծո­ղութ­յու­ններ չեն լի­նե­լու: Ա­վե­լին, այն, որ հայ­կա­կան գյուղմ­թերք­նե­րի մեծ խմբա­քա­նակ­ներ սկսում են ռու­սա­կան սահ­մա­նից հետ վե­րա­դառ­նալ Հա­յաս­տան, ար­դեն իսկ կոնկ­րետ գոր­ծո­ղութ­յուն է: Հաշ­վի առ­նե­լով, որ ա­ռանց դրա էլ այս ո­լոր­տում կան լրջա­գույն ան­կում­ներ: Այդ թվում, այս հուն­վար-օ­գոս­տո­սին Հա­յաս­տա­նից ար­տա­հա­նու­մը նվա­զել է մոտ կի­սով չափ, ար­տա­քին ա­ռեւ­տու­րը՝ մոտ 40 տո­կո­սի կար­գի, ո­րը, ի­հար­կե, բա­ցա­ռա­պես Նի­կո­լի ներ­կա ար­տա­քին կուր­սի հե­տե­ւանքն է: Բայց դրա­նով հան­դերձ, Մոսկ­վա­յից կոշտ կամ սպառ­նա­լից ճնշում­ներ չեն լսվում: Ու նաեւ ա­սել, թե Ի­րա­նը կա­րող է ա­ռանց Մոսկ­վա­յի ա­ջակ­ցութ­յան, ա­ռա­վել եւս՝ «ան­կախ Մոսկ­վա­յի դիր­քո­րո­շու­մից», ինչ­պես ա­սում է Վե­լա­յա­թին, կով­կաս­յան հար­թա­կում գլո­բալ նշա­նա­կութ­յան հար­ցեր լու­ծել, միամ­տութ­յուն կլի­ներ: Եվ այս տե­սանկ­յու­նից մեծ հարց է՝ նա­խա­գահ Փե­զեշ­քիա­նի կո՞ւրսն է ա­վե­լի ի­րա­տե­սա­կան, թե՞ Գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դի:

Այլ հարց է, թե Մոսկ­վան ի՞նչ քա­ղա­քա­կան կուրս է տես­նում հա­րավ­կով­կաս­յան հար­թա­կում, թե՞ դեռ ա­մեն բան թո­ղել է պաու­զա­յի վրա՝ սպա­սե­լով ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մի ա­վար­տին:

Տես նաեւ https://t.me/iravunk/56864 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Դա­տե­լու են` «Օ­տար­նե­րի մեջ յու­րա­յին, յու­րա­յին­ներ­նի մեջ օ­տար» հոդ­վա­ծով. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՊետական բյուջեի ինստիտուցիոնալացված թալանՈւկրաինայում ոչ մի լիարժեք գործող էլեկտրակայան չի մնացել. էներգետիկայի նախարարՇՏԱՊ. Զանգվածային ձևով կոտրում են WhatsApp-ները. Սամվել Մարտիրոսյանը շտապ հայտարարություն է արել. տեսանյութՎերածվում են պարտադիր-կամավոր գլխաքանակի, երբ խոսքը իշխանական երթերին մասնակցելուն է վերաբերում. ԶԱՐՄԱՆՔ5 օրում Չինաստանից ժամանել են առնվազն հինգ խոշոր ռազմական բեռնատար ինքնաթիռներՍառցե ջրերը մտնելուց հետո՝ աշխարհին սկսեցի այլ աչքերով նայել. Էդգար ԱլեքսանյանՄահացել է «Ուրարտուի» սանը. նա 18 տարեկան էր«2026 ԹՎԱԿԱՆԻ ԽԱՂԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՈՉ ՄԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ՉՏՐՎԵՑ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՀՈՒԿԱՍՊՈՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ԳԱԳԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԸնդդիմադիր պատգամավորները տեսակցել են քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանին, Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկին Սամսոնյանին Վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՀամար մեկ պաշտպանը պետք է լինի պետությունը. այստեղ նաեւ պետության հեղինակության խնդիր է. Գագիկ ՍարգսյանՀիմար է այն մարդը, որ չի փոխում իր կարծիքը. Մհեր Արմենիան սատարում է Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգինԱշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը Մահացել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սան Վահան ՊետրոսյանըՈԻՂԻՂ. Ֆիդանը Սոլովյովին պատասխանեց, Թուրքիան Հայաստանը չի տալու. Հայկ ԲաբուխանյանՊուտինն ու Նեթանյահուն քննարկել են Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀաստատվել են օտարերկրացիների նույնականացման քարտերի օրինակներըԻրականացված է Ալիեւի գխավոր երազանքը. Ադրբեջանի ուղեւորները և բեռնատարները չեն տեսնի «հայի երես»Եթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի, ցավում եմ, որ չի հասկացել

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված