ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Դավիթ Մուրադյանը հավատում էր խոսքի հավերժությանը, ինքն էլ հավերժացավ Քաղաքական պատասխանատվությունից հնարավոր չէ ազատվել պարզապես շեֆ փոխելով․ Դանիելյան Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը Սերժ Սարգսյանի անունը հիշատակելով՝ հնարավոր չէ ջնջել սեփական քաղաքական անցյալը․ Միքայել Գրիգորյան Ստեփանավանում 14 անձ է ձերբակալվել Հոկտեմբերի 21. Օրվա խոսք «Իրավունք». Եղեգնաձորում ընտրական իրավիճակը լարված է. «Նայեք, աջ ու ձախ չֆիքսեմ» Ինչ առաջարկներով է Թրամփի նարկայացուցիչը գնում Ռուսաստան Ռուսաստանն այս պահին կառուցել է խիստ հաջողակ դիվանագիտական ​​ցանց ուկրաինական հակամարտության շուրջ

Ռուբեն Հակոբյանն ազատ արձակվեց

Իրավական

Քիչ առաջ առաջին ատյանի քրեական դատարանը՝ դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ, որոշում կայացրեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոց կալանքը վերացնել՝ նրա նկատմամաբ կիրառելով բացակայելու արքելքը։

 Հիշեցնենք, որ Ռուբեն Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, երկար տարիներ հանդիսանալով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, իրական ազդեցություն ունենալով անձանց լայն շրջանակի վրա, համաձայն չլինելով ներքաղաքական հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումների հետ, 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով՝ Հ2 հեռուստատեսության յութուբյան ալիքի «Խոսքի իրավունք» հաղորդաշարին հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ