Bloomberg. Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի նոր հարվածներին, որոնք կարող են նախորդներից լայնածավալ լինել ԱՄՆ անվտանգության հարցով բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի հավաք են ունեցել Քեմփ Դեյվիդ ռազմաբազայում Իսրայելը զգուշացնում է Եվրոպայում ԱՄՆ ռազմաբազաների վրա հնարավոր հարձակումների մասին Ռուսաստանը 1000 հրթիռ է պատրաստել Ուկրաինայի էներգետիկ ոլորտը ոչնչացնելու համար Պայթյուններ և հրդեհներ Բելգորոդում ուկրաինական հարձակումից հետո Պաշտոնապես հայտնի է դարձել Ուկրաինայում առաջին գործող բրիտանացի դեսանտայինի մահվան լուրը Միջազգային թատրոնի մասնագետները Երևանում են․ մեկնարկել է HFPAM-ը Հիմա էլ հրապարակ են «նետվում» տագրները Հանդիսատեսը Պարոնյան թատրոնի վերափոխման եւ վերածննդի ականատեսն է լինելու․ Լիլիթ Պետրոսյան Հայտնի են Արտյոմ Բանդիկյանի բուժզննման արդյունքները

Նվազագույնը 100 հազար դրամ․Ինչ գին ունի սեպտեմբերի 1-ը

Թեմա

Գիտելիքի օրվան մնացել են հաշված օրեր ու որքան մոտենում է սեպտեմբերի 1-ը, այնքան ավելանում են ծնողների հոգսերը: Քանի որ առաջին դասարան գնալը «փորձություն» ու տոն է ինչպես երեխաների, այնպես էլ ծնողների համար։ Կողքի աչքով նայելիս էլ պարզ է՝ սեպտեմբերի 1-ին պատրաստվելն էժան հաճույք չէ․ որ երեխան հավուր պատշաճի, «տեղը տեղին»  պատրաստված առաջին անգամ մտնի դպրոց՝ պետք է որոշակի «գին» վճարել։

Նվազագույնը 100 հազար դրամ։ Ահա այսքան գումար է անհրաժեշտ  դպրոցահասակ մեկ երեխային սեպտեմբերի 1-ին պատրաստելու համար։ Սա այն դեպքում, երբ Հայաստանում նվազագույն աշատավարձի չափը 75 հազար դրամ է։  Ստացվում է՝ մեկ երեխային դպրոց ճանապարհելու համար անհրաժեշտ գումարը հավասար կամ նույնիսկ ավելի շատ է, քան նվազագույն աշխատավարձը։
Սեպտեմբերի 1–ին ընդառաջ դպրոցահասակ երեխաների ծնողները շտապում են անհրաժեշտ գնումներ կատարել երեխաների համար: «Իրավունքը» որոշել է պարզել, թե ծնողների համար որքան կարժենա կրտսեր և միջին դասարանների երեխաներին դպրոց ուղարկելը։

Երևանի խոշոր առևտրի կենտրոնների, խանութների և տոնավաճառների, առևտրի օնլայն հարթակների գնացուցակների ուսումնասիրման արդյունքում պարզ է դարձել, որ շարքային հայ ընտանիքի բյուջեն մեկ երեխա դպրոց ուղարկելուց կնվազի 90 000 դրամով: Սա այն դեպքում, երբ ընտանիքը երեխայի համար ամեն ինչից գնի մեկական հատ։
Դպրոցի համար ամենակարևոր գնումներից մեկը պայուսակն է, որը Երևանի խանութներում կարելի է ձեռք բերել նվազագույնը 6000-7000 դրամով: Իսկ եթե ծնողը հաշվի առնի նաև պայուսակի ամրությունը, ապա միջինում մեկ պայուսակը կարժենա 10000 դրամ։
Պայուսակում պետք է լինեն տետրեր, օրագիր, գրչատուփ, գրիչներ, մատիտներ, ռետիններ, նկարչական ալբոմ և այլ գրենական պարագաներ: Կրտսեր և միջին դասարանների երեխաներին անհրաժեշտ են նաև առարկայական հատուկ տետրեր։ Այս ամենի համար միջինում անհրաժեշտ է 16.000 դրամ։
Գոնե սեպտեմբերի 1–ին աշակերտները հագնում են սպիտակ վերնաշապիկ, սև կամ կապույտ տաբատ կամ կիսաշրջազգեստ, հիմնականում` նոր։ Սպիտակ վերնաշապիկ Երևանի տոնավաճառներից կարելի է ձեռք բերել միջինը 8000 դրամով, վերնաշապիկին փոխարինող սպիտակ բլուզը՝ միջինում 6000 դրամով: Տաբատներն արժեն 10.000-15.000 դրամ, իսկ կիսաշրջազգեստները՝ միջինը` 9000–15000 դրամ: Տղա երեխայի կոշիկները կարելի է գնել միջինը 12 000–15000 դրամով, իսկ աղջիկներինը՝ 14000-17.000 դրամով: Երեխաների գուլպաները և ներքնազգեստը միասին ծնողի գրպանի վրա կարժենան միջինը 10000 դրամ:
 Սակայն աղքատության բարձր մակարդակ ունեցող մեր երկրում ոչ բոլոր ծնողներն են, որ կարողանում են երեխաների համար գնել 15000 դրամ և ավելի թանկ պայուսակ: Բարձրացել են նաև հագուստի գները, ավելին՝ հագուստի համար նախատեսված գումարը տարեցտարի ավելանում է: Փոքրերի հագուստն ավելի թանկ է, քան մեծերինը, ընդ որում՝ աղջկա հագուստի տեսականին ավելի մեծ է, գներն էլ՝ բարձր:
Հետո նոր ծախսեր են առաջանում. գրքերի համար գումար են ծախսում, ապա նաև ձմեռային հագուստ են գնում: Կարճ ասած, վերնաշապիկ, տաբատ, կիսաշրջազգեստ (դպրոցներ կան, որտեղ համազգեստի միջին գինը գերազանցում է 10000 դրամը), մարզահագուստ, կոշիկ, սպորտային կոշիկներ, պայուսակ, օրագիր, տետրեր, գրիչներ, մատիտներ. այս ամենի համար միջին հաշվարկով անհրաժեշտ է առնվազն 100 հազար դրամ մեկ աշակերտի դեպքում՝ դրան գումարած նաև դասագրքերի գումարը։

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Bloomberg. Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի նոր հարվածներին, որոնք կարող են նախորդներից լայնածավալ լինելԱՄՆ անվտանգության հարցով բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները գաղտնի հավաք են ունեցել Քեմփ Դեյվիդ ռազմաբազայումԻսրայելը զգուշացնում է Եվրոպայում ԱՄՆ ռազմաբազաների վրա հնարավոր հարձակումների մասինՌուսաստանը 1000 հրթիռ է պատրաստել Ուկրաինայի էներգետիկ ոլորտը ոչնչացնելու համարՊայթյուններ և հրդեհներ Բելգորոդում ուկրաինական հարձակումից հետոՊաշտոնապես հայտնի է դարձել Ուկրաինայում առաջին գործող բրիտանացի դեսանտայինի մահվան լուրըՄիջազգային թատրոնի մասնագետները Երևանում են․ մեկնարկել է HFPAM-ըՀիմա էլ հրապարակ են «նետվում» տագրներըՀանդիսատեսը Պարոնյան թատրոնի վերափոխման եւ վերածննդի ականատեսն է լինելու․ Լիլիթ ՊետրոսյանՀայտնի են Արտյոմ Բանդիկյանի բուժզննման արդյունքները Մաքուր նրբագեղություն Մխիթարյանից.«Ինտերի» արձագանքը Մխիթարյանի գոլին(տեսանյութ)Թրամփը նորից հրապարակավ կաշառում է ամերիկյան ընտրազանգվածինՆոյի տապանն ուսումնասիրող գիտնականները վստահ են, որ «Արարատայան անոմալիան» պարունակում է հին կենդանիների ԴՆԹ-ներHaaretz. Թրամփի վարչակազմը քննարկում է Իսրայելի դեմ պատժամիջոցներ ձեռնարկելու հարցըՇաքիում երեխաներին պաշտպանելիս ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էԱրա Աբրահամյանի որդին լքել է նշանածին՝ իմանալով որ նա հղի է այլ տղամարդուցԻրանն ու ՀՀ-ն քննարկել են սահմանային խոչընդոտների վերացումն ու տարանցման ավելացումըԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄիլիոն աշխատելը լավ է, բայց ո՛չ տգիտություն քարոզելու, երկիրը քանդելու հաշվին․ ՄանուկյանՊետական պաշտոնյանների աշխատավարձից ֆորմալինի հոտ է գալու. Թաղման նպաստի կրճատման հետքերով

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված