«Յասամանի» բուրմունքին չխաբնվեք
Սպառողի անկյունԻնչպես հայտնում է Ով ով է կայքը. ընդհանրապես յասամանը շատ մեղմ ու նուրբ բուրմունքով ծաղիկ է: Սակայն, երբ գործը հասնում է «Յասաման» ռեստորանին, որը գտնվում է Սեւանի ափին, համենայնդեպս գները ո՛չ մեղմ են, ո՛չ էլ նուրբ: Ամառվա ամիսների ակտիվ անցուդարձը Սեւանի ափին «Յասամանում» առաջացրել է գների կտրուկ աճ: Ինչպես Ով ով է-ին հայտնել են «Յասաման» ռեստորան այցելած քաղաքացիները երկու սեւ սուրճի եւ մեկ կտր խմորեղենի համար նրանցից պահանջել են վեց հազար դրամ: Իսկ մեկ այլ քաղաքացի սխալվել եւ վերցրել է մեկ շիշ Հոբելյանական կոնյակ եւ եձրեք հոգով հաց էին կերել, որի հաշիվը կազմել էր 190 հազար դրամ: Այնպես որ, հարգելի սպառողներ եւ զբոսաշրջիկներ, այդտեղ այցելելը ձեզ համար կարող է Եգիպտոսի մեկշաբաթյա հանգստի գին կազմել, իսկ այդպիսի հաց ուտելը ձեր բգին կանգնեռլ: Բոլոր դեպքերում նախապես պահանջեք մենյուն:

