Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Շարունակելու ենք իմպիչմենտի գործընթացը. Սերժ Սարգսյան

Ներքաղաքական

Իմպիչմենտի՝ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը շարունակում է մնալ ՀՀԿ-ի օրակարգում, լրագրողների հետ զրույցում հայտնեց  ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա հավելեց, որ իրենք շարունակելու են այդ օրակարգով առաջ շարժվել։

«Մեր նպատակը, մեր ծրագրի բաղկացուցիչ մասը դա է։ Եթե ուրիշներն այլ ծրագիր ունեն, հաճույքով կդիտարկենք և կառուցողական մոտեցում կցուցաբերենք»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Հարցին՝ փողոցային պայքար լինելու՞ է, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ առանց փողոցային պայքարի չի կարող լինել անվստահության գործընթաց։

Սամվել Կարապետյանի կամ ընդդիմադիր այլ ուժերի հետ համագործակցության հնարավորության վերաբերյալ հարցին ի պատասխան էլ Սերժ Սարգսյանը նշեց․ «Ցանկացած ընդդիմադիր ուժի հետ գործակցության եզրեր տեսնում ենք, եթե այդ գործակցության մեթոդները մեզ համար ընդունելի լինեն»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ