Ղալաթ ենք արել․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ ՌԴ-ն պատրաստ է օգտագործել միջուկային զենք, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը. ՌԴ դեսպանատուն Անձամբ եք պատասխան տալու․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Որ արժանիքի համար է Սիոն սրբազանը դարձել «պատվավոր»․ ԶԱՐՄԱՆՔ ՀՀ-ի՝ TRIPP-ից շրջանառության օգուտը կարող է կազմել 10 միլիոն դոլար, որը հավասար է մի խանութի տարեկան շրջանառության․ Հրանտ Միքաելյանը փակագծեր է բացում ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներ Մարդիկ իրենց պատվից ցածր են համարել առաջադրվել եւ ընտրապայքարի մեջ մտնել ՔՊ-ն իր համար զրահաբաճկոն դարձրած Մխոյի հետ․ Ինչ է սպասվում Վայքում «Georg X» անունով իշխանամետ բլոգերը այսօր ձերբակալվել է, ապա ազատ է արձակվել Եթե ՌԴ-ն որոշի ՀՀ-ին մատակարարող գազը անջատել կամ թանկացնել, հետեւանքները լինելու են սարսափելի կատաստրոֆիկ․ Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրը

Ձերբակալվել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկի օգնականը

Հասարակություն

Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները կոռուպցիոն բնույթի հանցանքի վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն իրացրին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության գործընկերների հետ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներից մեկի օգնականը այս տարվա մարտին քաղաքացիական գործով երկու հայցվորի հայտնել է, թե իրենց օգտին վճիռ կայացնելու համար դատավորը պահանջել է 450 հազար դրամ կաշառք, սակայն ինքը սակարկել է` գումարն իջեցնելով 350 հազարի:

Գործը վերաբերում էր գյուղատնտեսական նշանակության երկու հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելուն:
Հայցվորները մերժել էին դատավորի օգնականի առաջարկը, և ապրիլի 1-ին կայացված վճռով նրանց հայցը մերժվել էր:

Արդեն ապրիլի 10-ին դատարանի շենքի մոտ դատավորի օգնականն, այնուամենայնիվ, հայցվորներից ստացել էր պահանջված 350 հազար դրամը, և ձեռնամուխ էր եղել նրանց անունից նոր հայցադիմում պատրաստելուն և դատարան ներկայացնելուն՝ խոստանալով նրանց համար ապահովել բարենպաստ դատական ակտ։

Նկարագրված հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատավորի օգնականի և հայցվորների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանք ձերբակալվել և ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

Հանգամանքները պարզվում են:

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Ղալաթ ենք արել․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՌԴ-ն պատրաստ է օգտագործել միջուկային զենք, եթե ՆԱՏՕ-ի երկրները փորձեն մեկուսացնել Կալինինգրադի մարզը. ՌԴ դեսպանատունԱնձամբ եք պատասխան տալու․ ԲԱՄԲԱՍԱՆՔՈր արժանիքի համար է Սիոն սրբազանը դարձել «պատվավոր»․ ԶԱՐՄԱՆՔՀՀ-ի՝ TRIPP-ից շրջանառության օգուտը կարող է կազմել 10 միլիոն դոլար, որը հավասար է մի խանութի տարեկան շրջանառության․ Հրանտ Միքաելյանը փակագծեր է բացումՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրել են «Գիտելիքի օրՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներՄարդիկ իրենց պատվից ցածր են համարել առաջադրվել եւ ընտրապայքարի մեջ մտնել ՔՊ-ն իր համար զրահաբաճկոն դարձրած Մխոյի հետ․ Ինչ է սպասվում Վայքում Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է«Georg X» անունով իշխանամետ բլոգերը այսօր ձերբակալվել է, ապա ազատ է արձակվել Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծԴուբայից Թել Ավիվ թռչող ևս մեկ ինքնաթիռ ճանապարհի կեսից հետ է շրջվելԻշխանական «բլոգեր» GeorgX-ը հրավիրվել է ոստիկանությունԵթե ՌԴ-ն որոշի ՀՀ-ին մատակարարող գազը անջատել կամ թանկացնել, հետեւանքները լինելու են սարսափելի կատաստրոֆիկ․Իսրայելը Fly Dubai-ի չվերթի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչականԹուրքական ավիաընկերությունները չեղարկել են դեպի Իրան չվերթները. վերադարձվել է ավելի քան 50.000 տոմսԿոկոն արտահանձնվել է Հայաստանին. «Հրապարակ»ՔՊ-ականը՝ եղբոր Opel-ը վարձով պետությանը տալու մասին․ «Օրը 5000 ա անում, կտրոնը կա, մրցույթ ա եղել»Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՀԱԶԱՆԳ․ «Renshin»-ի շինարարական փոշին խեղդում է Բաղրամյան պողոտայի բնակիչներին

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված