Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

Բնակարանային գողություններ` Մասիսում

Քրեական

Օգոստոսի 21-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում 64-ամյա տղամարդը հաղորդում է ներկայացրել, որ Մասիս քաղաքի 7-րդ փողոցում գտնվող իր տնից գողություն է արվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Նշված հասցե մեկնած Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողներին տանտերը հայտնել է, որ նախորդ օրը կեսօրից ժամը 15-ն ընկած ժամանակահատվածում հագուստի գրպանից 43 հազար դրամ են գողացել։

Նույն օրը հաղորդում է տվել նաև նույն փողոցի 71-ամյա բնակիչը։ Նա Արարատի քրեական ոստիկաններին հայտնել է, որ օգոստոսի 17-ին ժամը 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, օգտվելով տան դուռը բաց լինելու հանգամանքից, մտել է տուն և պահարանից գողացել 38 հազար դրամ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի և Կոտայքի մարզային վարչությունների, ինչպես նաև «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է բնակարանային գողությունները կատարած անձի ինքությունը։

Հրազդան քաղաքի 59-ամյա բնակիչը օգոստոսի 21-ին հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին։ Նա խոստովանել է արարքը։ Նախաքննությունը շարունակվում է։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ