Էսթետիկ միջամտությունը չպետք է հակասի բժշկությանը. «Ամանտիս» էսթետիկ կենտրոնի ղեկավար
Առողջապահական«Ամանտիս» էսթետիկ բժշկության կենտրոնի ղեկավար Մելանյա Հովհաննիսյանը շարունակում է կիսվել գեղեցիկով ու նորարություններով.
-Սիրելինե՜րս։
Շուտով կսկսեմ իրազեկող տեսաուղերձների շարք՝ նվիրված ՀՀ էսթետիկ բժշկության հիմնախնդիրներին:
Այսօր մենք կանգնած ենք մի շարք բացերի և վտանգավոր իրողությունների առաջ՝
• Ներարկումները հաճախ իրականացվում են ոչ թե բժիշկների, այլ սրահներում աշխատող մարդկանց կողմից՝ առանց պատշաճ բժշկական կրթության։
• Բժշկական միջամտությունները կատարվում են ոչ ստերիլ պայմաններում՝ հաճախ առանց ստանդարտների պահպանման։
• Չկան խիստ կարգավորումներ և վերահսկողություն, ինչի հետևանքով բուժառուների անվտանգությունը վտանգվում է։
• Բուժառուները հաճախ չեն ստանում իրազեկված համաձայնություն, այսինքն՝ չեն գիտակցում միջամտության բոլոր ռիսկերը։
• Մասնագետի ընտրությունը շատ հաճախ արվում է գովազդի կամ սոցցանցերի ազդեցությամբ, ոչ թե որակավորման հիման վրա։
• Գների մրցակցությունը հաճախ հանգեցնում է որակի նվազման և էժան լուծումների, որոնք կարող են վնասել առողջությունը։
• Օգտագործվում են անհայտ ծագման նյութեր և սարքավորումներ, որոնք չունեն հավաստագրեր։
• Հետմիջամտական խնամքը հաճախ բացակայում է, բուժառուն մնում է իր խնդիրների հետ միայնակ։
• Բազմաթիվ ծառայություններ մատուցվում են ոչ բժշկական հաստատություններում, որտեղ բացակայում են արտակարգ իրավիճակների կառավարումը և պատասխանատվության համակարգը։
Կփորձեմ բացել այս խնդիրները մեկ առ մեկ՝ ցույց տալով, թե ինչու է կարևոր ընտրել բժշկի մոտեցումը, ոչ թե միայն գեղեցկության արդյունքը։
Հիշե’ք, էսթետիկ միջամտությունը երբեք չպետք է հակասի բժշկությանը։Առողջությունը նախ և առաջ է, իսկ գեղեցկությունը՝ դրա բնական շարունակությունը

