⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում ՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողին ԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ը ԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times «Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.Goal Մայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա Գրիգորյան Ռուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո) Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ Շարմազանով Նախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անեն

Ուր մնաց ներողությունը, ո՞վ էր սրբապիղծին փորձում Երեւան բերել. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնած Հունգարիայի Սեյկեշֆեհեյրվարի քաղաքը դարձել է Վաղարշապատի՝ համայն հայության Սուրբ քաղաքի քույրը: Բայց սա դեռ ուրացման շղթայի նախերգանքն է: Վաղարշապատի համայնքապետարանի էջում հայտնվել է լուսանկար, որում հունգարական քաղաքի ղեկավար Անդրաշ Ցեր-Պալկովիչն է եւ հրճվանքը մի կերպ զսպող Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆԸ: Բայց սարսափելին, ուրացումը, աբսուրդն այն է, որ Մեխակյանն էլ պատահական Մեխակյան չէ, այլ «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ Մեխակ Մեխակյանի որդին՝ հերոսի, որի անունով կոչվեց Թալիշում Մեխակասարը, ավելին՝ Մեխակավանն էլ է հոր անունով: Այո՛, արցախուրաց իշխանության մոտ քաղաքապետացու է աշխատում Արգիշտին՝ հերոսի որդին... Մի հատ էլ Գուրգեն Մարգարյանին կացնահարողին արդարացնող երկրի քաղաքներից մեկի հետ բարեկամություն է հաստատում:

Իսկ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող ՏԱՐՈՆ ՉԱԽՈՅԱՆԸ, որը նախկինում վարում էր դեղին մամուլի էջեր, ապա պաշտոն ստացավ՝ բավական կասկածելի արժանիքների համար, ամբողջ աշխարհին, կարծես, հենց իր «արշինով» է չափում: «Իրավունք»-ն անդրադարձել էր, որ ամերիկյան Հենդերսոնի գլխավոր բանտից ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը՝ Տեր Սերոբ քահանա Ազարյանի միջոցով, նամակ է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ իր անվերապահ աջակցությունը հայտնելով Գարեգին Երկրորդին եւ Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն: Եվ ահա այս ամենը Տարոն Չախոյանի «թեթեւ ձեռքով» ներկայացվում է՝ որպես «մեկի վրա հույս դնելու» քայլ։ Մինչդեռ իրողությունն այն է, որ անգամ աթեիստ քաղաքական գործիչն իր սկզբունքային դիրքորոշումն է հայտնում հայի հոգեւոր եւ ազգային արժեք հանդիսացող Եկեղեցու հանդեպ՝ անկախ իր նախկինում արտահայտած անձնական կարծիքից: Նախ նշենք, որ Եկեղեցին իր 1700-ամյա պատմության ողջ ընթացքում երբեք հույսը չի դրել եւ չի դնում որեւէ անձի վրա։ Եկեղեցին ապրում է Աստծո առաջնորդությամբ ու հենց այդ հավատքով էլ հաղթահարում է թե՛ երեւելի, թե՛ աներեւույթ բոլոր թշնամիներին։ Ավելին՝ նույն տարոնչախոյանների հարցում էլ Եկեղեցու միակ հույսն Աստծո վրա է, որ մի օր դարձի կգան եւ կսկսեն ի պաշտոնե իրական պատասխանատվությամբ ստանձնել Հայոց աշխարհի անվտանգ առաջնորդությունը։ Այնպես որ, կարեւորը՝ Եկեղեցու միակ հույսը Տարոն Չախոյանը չէ, այլ Աստված՝ նաեւ նրա փրկության համար:

Ոչ պակաս զարմանալի իրավիճակ է հայրենի մշակութային կյանքում: Հաշված օրեր անց տեղի կունենա «Music Fest with Coca-Cola 2025»-ը, որի կազմակերպիչներն աշխարհում ուրիշ մարդ չէին գտել, քան մեր հավատը՝ քրիստոնեությունը,Աստծուն եւ Հիսուս Քրիստոսին ծաղրող երգչուհի ՍԵՎԴԱԼԻԶԱՅԻՆ Հայաստան հրավիրելն էր: Հանրային մեծ աղմուկից հետո կազմակերպիչները երեկ հանդես եկան հերոսական հայտարարությամբ, թե Սեւդալիզան ելույթով հանդես չի գա: Իսկ թե ուր մնաց ներողությունը, ո՞վ էր պատասխանատու սրբապիղծին երեւանյան բեմ բարձրացնելու համար, եւ ինչո՞ւ որեւէ մեկը չի պատժվում, կարծես, էլ ոչ մեկին չի հետաքրքրում: Ռեժիսոր, դերասան Տիգրան Նալչաջյանը տեղին դիտարկում է արել. «Փաստորեն կան մարդիկ, ովքեր սպասում էին Սեւդալիզային հրավիրեն Հայաստան, հետո չեղարկվի, որ իրենց կյանքում վերջապես մի լավ լուր լինի»։ Իսկական խայտառակությո՜ւն…

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԱ. ՎԱԼԵՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՓՈՔՐ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՌԴ-ում ՀՀ դեսպանը հրավիրվել է Ռուսաստանի ԱԳՆ․ նրան բողոքի նոտա է փոխանցվելՊՍԺ, թե՞ «Արսենալ». Սուպերհամակարգիչը կանխատեսել է ՉԼ հաղթողինԿՀՎ. Իրանը պահպանել է իր նախապատերազմյան բալիստիկ հրթիռների զինանոցի մոտ 70%-ըԵՄ-ն պատրաստվում է Պուտինի հետ հնարավոր բանակցությունների, բայց չգիտի՝ ում ուղարկել. Financial Times«Ոսկե գնդակ-2026»-ի գլխավոր հավակնորդների վարկանիշը.GoalՄայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա ԳրիգորյանՌուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո)Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ ՇարմազանովՆախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անենՆոր տեսահոլովակԻ՞նչ լավ բան կարող ենք սպասել, սրանց ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են. ԱյվազյանԻնչ են կանխատեսում եվրոպացիները առաջիկա ընտրությունների վերաբերյալԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՀայաստանում կայացավ FINTECH360 միջազգային համաժողովըՏպավորությունն այնպիսին է, կարծես, բոլորը մնացել են 1995 թվականի քարոզարշավի մակարդակին. Արմեն ԲադալյանԵրեխայի նկատմամբ բռնությունը մեղք է ոչ միայն օրենքի, այլ նաև Աստծո առաջ. Հայտնի իրավապաշտպանը մանկապղծության դեպքի մասին«Երեխու կոկորդից բռնել է, ասել է՝ հորդ կսպшնեմ, մորդ կսպшնեմ, ո՞ւմ դիմենք, Թրամփի՞ն, անտեր երկիր է». վեդեցի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված