«Հրապարակ». Հարսանիքին ներկա են եղել նաեւ վարչապետ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. ««Հրապարակի» տեղեկություններով` շաբաթ օրը տեղի է ունեցել Իջեւանի քաղաքապետ Արթուր Ճաղարյանի դստեր` Մելանյա Ճաղարյանի հարսանյաց արարողությունը: Մեր աղբյուրի խոսքով` հարսանիքին ներկա են եղել նաեւ վարչապետ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը: Հարսանիքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքում գործող «Հատիս» ռեստորանում:
Ըստ մեր աղբյուրի` վարչապետի անվտանգությունը ներկաներին անխտիր զննության է ենթարկել, ստուգել, որ հանկարծ զենք, անգամ կտրող-ծակող գործիքներ չլինեն հյուրերի մոտ: Ի դեպ, բոլոր այն հարսանիքներին, կնունք-ծնունդներին, որտեղ ներկա է լինում Փաշինյանը, նրա անվտանգությունն անխտիր ներկաներին քննության է ենթարկում:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում