Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փարիզը սկսում է ռազմաճակատային քաղաք հիշեցնել (Տեսանյութ) Պակիստանը փակում է Իրանի հետ սահմանները Ժամանակն է, որ Խոյը գործի, իսկ Կշեռքը ստիպված կլինի ընտրություն կատարել. 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 25-ը ընկած շաբաթվա աստղագուշակը Գյումրին ձեր «Նիժնի Տաբրը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը». Գաստրոլյորներ, զգույշ եղեք. Առուշանյան Հոկտեմբերյան «ասուպային անձրևը» գագաթնակետին կհասնի այս գիշեր Հոկտեմբերի 19-25 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Միլանը որոշեց հետ չմնալ Փարիզից (Տեսանյութ) Ֆրանսիայում բողոքի ցույցերը չափազանց վատ նշան են Ուկրաինայի համար Լեգենդն ասում է, որ սա վատ նախանշան է

«Բալետի կատաղած պարուհին» համալրել է ռուսական թատրոնի խաղացանկը

Մշակութային

«Վարեչկա» մոնոներկայացումը վերանվանվել է «Բալետի կատաղած պարուհու» եւ համալրել Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր թատերաշրջանի մշտական խաղացանկը։ Այս որոշումն ընդունվել է ներկայացման մեծ հաջողություններով պայմանավորված՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի բեմերում ունեցած ելույթներից հետո։ Ներկայացման օրերս կայացած նոր շնչով առաջնախաղն՝ իր լեփ-լեփեցուն հանդիսատեսով եւս փաստում էր, որ ներկայացման պահանաջարկը կա եւ այն մեծ է:

«Բալետի կատաղած պարուհին»՝ Ելենա Վարդանյանի ռեժիսուրայով եւ Լիլյա Մուկուչյանի դերակատարմամբ, պատմություն է մի կնոջ մասին, որը ողջ կյանքը նվիրել է բալետին՝ զոհաբերելով ամեն ինչ հանուն արվեստի, հանուն երազանքի, որը մնում է իբրեւ ցավոտ հիշողություն։

Ներկայացման փառատոնային հաջողությունները սկսվել են դեռ «Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային փառատոնից: Այնուհետեւ ներկայացումը մասնացել է Սանկտ Պետերբուրգում կայացած «Մոնոկլ» մոնոներկայացումների 14-րդ միջազգային փառատոնին, որտեղ ոչ միայն բացումը վերապահվեց հենց «Վարեչկա»-յին, այլեւ այն արժանացավ փառատոնի գլխավոր՝ առաջին մրցանակին: Ինչպես ռեժիսոր Ելենա Վարդանյանն էր հետագայում պատմում. «Սանկտ Պետերբուրգի հանդիսատեսին զարմացնելը շատ դժվար է։ Բայց Լիլիա Մուկուչյանը 40 րոպե անընդմեջ պահեց նրանց ուշադրությունը՝ իր կերպարի խորությամբ, մարդկային անկեղծությամբ։ Նա բեմում իսկապես ապրեց Վարեչկայի ճակատագիրը, ինչն էլ այս ներկայացումը դարձրեց լուսավոր եւ անմոռանալի»։

Ելենա Վարդանյանը, որն այս մոնոներկայացումը համարում է մոնոժանրում իր ռեժիսորական դեբյուտը, նաեւ նշում էր. «Երբ Վալերի Սոլովյովը ներկայացումից հետո բեմ բարձրացավ ու համբուրեց Լիլիայի ձեռքը՝ ասելով, որ նա իր համար Ջուլիետա Մազինան է՝ կարծես ֆիլմի մեջ լինեինք։ Իսկապես, երազանքի պես էր թվում»։

Ի դեպ, նույն ներկայացմամբ Ելենա Վարդանյանը եւ Լիլյա Մուկուչյանը Կինեշմա քաղաքում մասնակցել են «Օստրովսկի ֆեստ» միջազգային փառատոնին, որտեղ Լիլյա Մուկուչյանն արժանացել է «Լավագույն կին դերակատար» մրցանակին։

Դերասանուհին, ով իր կերպարով հմայել էր թե՛ հանդիսատեսին, թե՛ ժյուրիին, ասում էր. «Ցանկացած մրցանակ իրականում ոչինչ չի փոխում իմ կյանքում։ Այն պարզապես մեծացնում է իմ պատասխանատվությունն ու պարտավորությունը հանդեպ հանդիսատեսը»։

Ի դեպ, հիշեցնենք, որ բեմադրության հիմքում Գրիգորի Կոնստանտինոպոլսկու նովելն է, որն էլ ավելի վառ ու հնչեղ է դարձել Ելենա Վարդանյանի ռեժիսորական խիզախության եւ Լիլյա Մուկուչյանի խաղի խորության շնորհիվ: Ներկայացումը վերածնվել է որպես զգացմունքների հեղեղ՝ ի ցույց դնելու, թե ինչպես է արվեստը հաճախ վերածվում կյանքի դառը ընտրություններից բխող մաքրագործման։ Այո՛, սա այն բացառիկ դեպքերից է, երբ մոնոներկայացումը ապրում է երկար, մնում է հիշողության մեջ եւ վերածվում է թատերական մշակույթի կարեւոր վկայի:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ