Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 19-ին Յունիբանկը Agents for Impact GmbH-ի կողմից ստացել է կենսակայունության համապատասխանության վարկանիշ Զանգվածային անկարգությունները եւ ցույցերը շարունակվում են նաեւ Իտալիայի Միլան քաղաքում ՔՊ-ական ռասիզմ Պետական համակարգը, համայնքային բյուջեն չենք ծառայեցնելու` ինչ-որ մեկի նեղ շահի համար. Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Ով կլինի սահմանադրական դատարանի հաջորդ նախագահը. Վահե Գրիգորյան Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր Հոկտեմբերի 19. Աստծո խոսք

Մեկնարկեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի  միջազգային ներառական 12-րդ փառատոնը

Մշակութային

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, 2025 թվականի օգոստոսի 22-ից պաշտոնապես մեկնարկեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 12-րդ փառատոնը։

Այս տարի միջոցառումները կիրականացվեն Կոտայքի մարզում և Երևանում։

Փառատոնի մեկնարկին ընդառաջ, Լոռու մարզում կազմակերպվեց ներառական մշակութային ճամբար, որը միտված է խոցելի խմբերի երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտմանը և մշակութային ինտեգրմանը։

Փառատոնի հանդիսավոր բացման արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 22-ին ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ դաշնակահար Լևոն Կարապետյանի, Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլի, «Զալյան Վոյս ստուդիայի» և Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի ժեստերի երգչախումբի մասնակցությամբ։

Այս տարի փառատոնի ծրագիրը ներառելու է՝ միջազգային 52 ֆիլմ 35 երկրից, համերգային ծրագրեր, թատերական ներկայացումներ, վարպետության դասեր։

«Ֆրեսկո»-ն մշակութային երկխոսության յուրօրինակ հարթակ է, որը Հայաստանը վերածում է ժամանակակից շփումների խաչմերուկի։ Բացօթյա ցուցադրություններն ու «առանց տոմսի» միջոցառումները օրեր շարունակ կդառնան ինչպես հայաստանցիների, այնպես էլ զբոսաշրջիկների ամենասիրված մշակութային իրադարձություններից։

Փառատոնը համադրում է մշակութային, հոգևոր և սոցիալական արժեքներ, միավորում է արդի արվեստի տարբեր ձևեր և հոգևոր թեմատիկ ֆիլմեր՝ ընդգծելով արվեստի դերը մարդու ներաշխարհի բացահայտման, սոցիալական ար­­­դարության, ներառականության և միջմշակութային երկխոսության խթանման գործում։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ