Մայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա Գրիգորյան Ռուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո) Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ Շարմազանով Նախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անեն Ի՞նչ լավ բան կարող ենք սպասել, սրանց ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են. Այվազյան Ինչ են կանխատեսում եվրոպացիները առաջիկա ընտրությունների վերաբերյալ Տպավորությունն այնպիսին է, կարծես, բոլորը մնացել են 1995 թվականի քարոզարշավի մակարդակին. Արմեն Բադալյան Ինչ–որ բա՞ն է ակնարկում հայտնի ռազմական փորձագետը Հավատացե՞լ եք այս դատարկ լուրին, դա խաբեություն է. Իրանական աղբյուր Հաղթանակի օրվանից առաջ Անհայտ զինվորի գերեզմանի Հավերժական կրակի վրա տեխնիկական սպասարկում է իրականացվել (Տեսանյութ)

Սյունիքի սրտում տոնական տրամադրություն է. Քաջարանը նշում է հիմնադրման 67-րդ տարեդարձը

Այսօր Սյունիքի սրտում տոնական տրամադրություն է։ Քաջարան քաղաքը նշում է իր հիմնադրման 67-րդ տարեդարձը։ Տոնի առիթով քաղաք են ժամանել Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը, օտարերկրյա բարձրաստիճան հյուրեր, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Սյունիքի համայնքների համայնքապետեր, օրենսդիր և գործադիր մարմնի, իրավապահ համակարգի և ուժային կառույցների ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից պաշտոնյաներ։

Տոնական օրը սկսվեց հյուրերի դիմավորմամբ Քաջարանի կենտրոնական հրապարակում, որին հաջորդեց նարդու առաջնությունը և ցուցահանդեսը։ Ծաղկեդրման արարողությունը Եղբայրական պանթեոնում հիշեցրեց քաղաքի հերոսական անցյալը։ Մշակույթի պալատում տեղի ունեցած հանդիսավոր նիստի ժամանակ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը շնորհավորեց քաջարանցիներին։

«Ես տեսել եմ, թե ինչքան քաջ էին քաջարանցիները հայրենիքի պաշտպանության ժամանակ, միասնական և համակարգված իրենց ջանքն էին ներդնում մարզային գործին։ Քաջարանցիներն այս տարիների ընթացքում կերտել են իրենց ուրույն կերպարը։ Միասնականության շնորհիվ Քաջարանն օր օրի ավելի է ծաղկում և զարգանում։ Վերջին տարիներին համայնքի, կառավարության ԶՊՄԿ-ի հետ համատեղ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում Քաջարանում։ Աշխատանքի քաջությունը տարածվում է նաև կրթության, արվեստի, մշակույթի, հոգեւոր ոլորտներում, և մենք ամենօրյա զարգացում ենք տեսնում։ Քաջարանցին ապացուցում է, որ աշխատանքը չի կարող աննկատ մնալ»,-ասաց Ղուկասյանը՝ մաղթելով քաջարանցիներին՝ շենացնել քաղաքը, լինել միասնական բոլոր ոլորտներում, միասնականությամբ հաղթահարել խնդիրները։

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը շեշտեց՝ փոխվում են և′ ժամանակները, և′ սերունդները, բայց Քաջարանի հանդեպ սերը, ջերմությունն ու սրտացավությունը մնում է անփոփոխ:

«Վստահությամբ, համառ աշխատանքով և հարազատ քաղաքը սիրելու կարողությամբ մեզանից յուրաքանչյուրն արել և անում է առավելագույնը, որ Քաջարան այցելող յուրաքանչյուր ոք տեսնի′, լսի′, զգա′ ու սիրի′ մեր քաղաքը: Մեր հնարավորությունների, կարողությունների և հմտությունների սահմաններում, հանուն մեր քաղաքի արել և անում ենք առավելագույնը՝ այն ավելի բարեկարգ, հարմարավետ ու ավելի լավը դարձնելու և հաջորդող սերունդներին այն արժանապատվորեն փոխանցելու համար»,-ասաց Փարամազյանը:

Քաջարանն այսօրվա տոնակատարություններով նշում է ոչ միայն իր 67-ամյակը, այլև հարուստ պատմության, հերոսական անցյալի ու արդիական քաղաքային կյանքի համատեղումը։ Տոնական միջոցառումների շրջանակում քաջարանցիները վայելեցին Հայաստանի պարի պետական անսամբլի կատարումները։ Օրվա երկրորդ կեսին բացվեց գաստրո ցուցահանդես, իսկ երեկոյան Քաջարանի մարզադաշտում ելույթ տեղի կունենա Ռազմիկ Ամյանի և Կարեն Սևակ բենդի համերգը։ Տոնական տրամադրությունն ամփոփվելու է հրավառությամբ։

Հիշեցնենք, որ Քաջարան քաղաքը ձևավորվել է Քաջարան և Ողջի ավանների միավորմամբ։ Այսօր այն Սյունիքի մարզի արդյունաբերական խոշոր կենտրոններից է՝ պղնձամոլիբդենային հզոր բազայի շնորհիվ։ Այստեղ է գործում Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»։ Քաղաքը ամբողջությամբ գազաֆիկացված է, ունի առողջապահական ու կրթական հաստատություններ՝ դպրոցներ, մանկապարտեզներ, արվեստի ու մարզական դպրոցներ։ Այսօր Քաջարանն ունի շուրջ 8 հազար 500 բնակիչ։ Բարդ լեռնային ռելիեֆով, թարմ օդով և հարուստ պատմամշակութային ժառանգությամբ այն շարունակում է զարգանալ և կարևոր դեր ունենալ Սյունիքի ու Հայաստանի տնտեսության մեջ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Մայր եկեղեցուց պետք չէ հեռանալ. Տեր Հուսիկ քահանա ԳրիգորյանՌուսական բանակը շարունակում է զանգվածաբար ոչնչացնել ուկրաինական լոկոմոտիվները (Տեսանյութ, ֆոտո)Այս իշխանությունները Եվրոպա չեն գնում, գնում են Թուրքիա. Էդուարդ ՇարմազանովՆախարարներն ու մարզպետները գրեթե մեկ ամիս արձակուրդում կլինեն․ քարոզարշավ պետք է անենՆոր տեսահոլովակԻ՞նչ լավ բան կարող ենք սպասել, սրանց ձեռքերը մինչեւ արմունկներն արյան մեջ են. ԱյվազյանԻնչ են կանխատեսում եվրոպացիները առաջիկա ընտրությունների վերաբերյալԷՄՄԱ ՊՈՂՈՍՅԱՆԸ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐՏպավորությունն այնպիսին է, կարծես, բոլորը մնացել են 1995 թվականի քարոզարշավի մակարդակին. Արմեն ԲադալյանԵրեխայի նկատմամբ բռնությունը մեղք է ոչ միայն օրենքի, այլ նաև Աստծո առաջ. Հայտնի իրավապաշտպանը մանկապղծության դեպքի մասին«Երեխու կոկորդից բռնել է, ասել է՝ հորդ կսպшնեմ, մորդ կսպшնեմ, ո՞ւմ դիմենք, Թրամփի՞ն, անտեր երկիր է». վեդեցիԻնչ–որ բա՞ն է ակնարկում հայտնի ռազմական փորձագետըԱշխատանքից ազատվել են մի շարք պաշտոնյաներՀավատացե՞լ եք այս դատարկ լուրին, դա խաբեություն է. Իրանական աղբյուրՀաղթանակի օրվանից առաջ Անհայտ զինվորի գերեզմանի Հավերժական կրակի վրա տեխնիկական սպասարկում է իրականացվել (Տեսանյութ)Այգու մեջ 7 ոստիկան սպասել են ամուսնուս, քաշքշոց է եղել. նոր մանրամասներ Վեդու դեպքերիցՌադան, Նախարարների կաբինետը և Զելենսկու գրասենյակը կարող են հարվածի տակ հայտնվելՌԴ ՊՆ–ն ֆիքսում է` Լատվիայից` ՆԱՏՕ–ից ռազմական հարված է եղել Ռուսաստանի ուղղությամբ, դա փաստագրված էԿլինեն պրոռուսական վարչակարգերի հաստատման ուղղությամբ կոնկրետ քայլեր. Գարիկ Քեռյան ՌԴ նախագահին տեղեկացրել եմ, որ քարոզարշավի բերումով չեմ մասնակցի Մայիսի 9-ի միջոցառումներին. Նիկոլ Փաշինյան

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված