Մերց. Գերմանիան ապրում է «տնտեսության կառուցվածքային ճգնաժամ»
ՄիջազգայինԿանցլեր Մերցը հայտարարել է, որ Գերմանիայի տնտեսական խնդիրների լուծումը շատ ավելի դժվար է եղել, քան նա սպասում էր։ Ըստ նրա, երկիրը ապրում է «տնտեսության կառուցվածքային ճգնաժամ»։ Նրա խոսքերը մեջբերում է Bloomberg-ը։
Մասնավորապես, Մերցը խնդիրների բազմաթիվ ազդանշաններից մեկն անվանել է այն փաստը, որ Volkswagen-ի զուտ շահույթը այս տարվա երկրորդ եռամսյակում նվազել է 36%-ով։ Ու մոտավորապես նույն պատկերն է նաեւ մյուս հիմնական ուղղություններում:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
