Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փարիզը սկսում է ռազմաճակատային քաղաք հիշեցնել (Տեսանյութ) Պակիստանը փակում է Իրանի հետ սահմանները Ժամանակն է, որ Խոյը գործի, իսկ Կշեռքը ստիպված կլինի ընտրություն կատարել. 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 25-ը ընկած շաբաթվա աստղագուշակը Գյումրին ձեր «Նիժնի Տաբրը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը». Գաստրոլյորներ, զգույշ եղեք. Առուշանյան Հոկտեմբերյան «ասուպային անձրևը» գագաթնակետին կհասնի այս գիշեր Հոկտեմբերի 19-25 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Միլանը որոշեց հետ չմնալ Փարիզից (Տեսանյութ) Ֆրանսիայում բողոքի ցույցերը չափազանց վատ նշան են Ուկրաինայի համար Լեգենդն ասում է, որ սա վատ նախանշան է

ԴՕԿ կուսակցությունը պահանջում է չեղարկել Sevdaliza-ի այցը Հայաստան

Մշակութային
ԴՕԿ կուսակցությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասված է.
 
«ԴՕԿ կուսակցությունը խստորեն դատապարտում է Հայաստանում, այսպես կոչված, երգչուհի Sevdaliza-ի այցը։ Նա իր տեսահոլովակներում բացահայտորեն պղծել է Խաչը և քրիստոնեական խորհրդանիշները՝ ծաղրուծանակ դարձնելով մեր հավատքը։ Այսպիսի մարդու հրավիրումը Հայաստան ոչ միայն անարգանք է հայ ժողովրդի հանդեպ, այլև հարված մեր ինքնության հիմքերին։
 
Ակնհայտ է, որ իշխանություններն իրենք են թույլատրել և հովանավորել այս խայտառակությունը։ Դա ապացույց է, որ նրանք ոչ մի կապ չունեն հայ ժողովրդի հոգևոր արժեքների ու ազգային արժանապատվության հետ։ Որքան էլ թաքնվեն «մշակույթի» և «ազատության» կեղծ բառերի հետևում, իրականում նրանք ցույց են տալիս իրենց հակաքրիստոնեական և հակահայկական էությունը։
 
Նույնպես անթույլատրելի է կազմակերպիչների պահվածքը։ Ով Հայաստանում բեմ է տրամադրում սրբապիղծ անձանց, դառնում է նույն հանցագործության մասնակիցը։ Սա ոչ թե մշակութային միջոցառում է, այլ սատանիզմի ու սրբապղծության տարածում։
 
ԴՕԿ կուսակցությունը պահանջում է անհապաղ չեղարկել նրա այցը և պատասխանատվության ենթարկել բոլոր պաշտոնյաներին ու կազմակերպիչներին, ովքեր ներգրավված են այս ամոթալի գործում։
 
Հայաստանը սրբավայր է քրիստոնյա աշխարհի համար։ Եվ եթե իշխանությունները չեն պաշտպանում մեր սրբությունները, ապա ժողովուրդը պետք է իր ձայնով ու գործողությամբ պարտադրի նրանց հաշվի նստել»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ