Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Ի հեճուկս հակառուսական տարրերի՝ ինչ է տեղի ունեցել Գյումրիում

Ներքաղաքական

Ի հեճուկս «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի եւ այլ արեւմտամետ գործիչների նախաձեռնած հանրահավաքի՝ ընդդեմ ռուսական 102-րդ ռազմաբազայի, Գյումրիում տեղի ունեցան ի աջակցություն հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հավաքներ՝ տարբեր քաղաքական, հասարակական գործիչների կողմից, այդ թվում՝ Հայաստանի Կոմունիստական կուսակցության:

Գյումրիի իրադարձությունների կիզակետում էր նաեւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» կանանց խորհրդի նախագահ ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆԸ, որն իրավիճակը ներկայացրել է ֆոտոշարքով, համապատասխան մեկնաբանություններով՝ հենց դեպքի վայրից.

Սպիտակ ֆայտոնը պատսպարվել էր ստվերում... Մարդիկ տեսնելով գեղեցիկ սպիտակ ֆայտոնը նույնպես գերադասեցին հենց այդ տեղը դարձնել հանդիպման վայր... Պարզվեց, որ ԵՌԱԳՈՒՅՆԸ անձամբ Միքայել Սրբազանն է կապել... Թեպետ գույնը արեւից փախել է, բայց ֆայտոնչին չի հանում, ասում է Սրբազանի ձեռով է կապած... Դուրս կգա, էլի կխնդրեմ, որ նորը կապի...

Մեր այսօրվա անցուդարձը Գյումրիում, երբ Երեւանից եկած ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԴԵՍԱՆՏԸ, որոնց ճանաչում ենք դեռ Երեւանյան ցույցերից, մեզ բոլորիս ՊԻՆԳ-ՊՈՆԳԻ ԳՆԴԱԿԻ պես վազեցնում էր 102-րդ բազայի մի մուտքից դեպի մյուսը, որպեսզի ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ տարրերի ԴԵՍԱՆՏԸ ԱՆԽՈՉԸՆԴՈՏ կատարի իր սեւ գործը...

Սահակ Շիրոյանը հենց տեղեկացել է հակառուսական տարրերի «ակցիայի» մասին Ջաջուռից, քառասունքի հոգեհացի սեղանից անմիջապես եկել է Գյումրի, որ հակադարձի դրանց...

Տիգրան Հարությունյանը քաղաքական գործիչ չէ... Նա Գրողների միության անդամ չէ... Նա պարզապես ՄԱՐԴ է... ՀԱՅ ՄԱՐԴ, ում սիրտը ցավում է ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ համար, ՄԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ համար, որն այսօր նույնպես բզկտվում էր «արեւմտամետ» ուժերի կողմից... 
 
Կարծում եմ, որ եթե Սահակ Շիրոյանը եւ Սուսաննա Չիպկինյանը իրենց առողջական խնդիրներով եկան եւ հասան Գյումրիի 102-րդ ռազմաբազա, ապա ԲՈԼՈՐ ՄԵԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ նույնպես` իրենց անդամներով, կարող էին գալ եւ իրենց խոսքը ասել... Պետք չէ սպասել ընտրություններին եւ բակից բակ քարոզ անել... Պետք էր հենց այսօր արտահայտել սեփական կարծիքը, որ ԱԶԳԸ արդեն այսօր իմանա, թե ում կտա իր ձայնը 2026-ի ընտրություններին... Թեպետ Նիկոլի օրոք գնալ ընտրությունների կարող է միայն ՄԱԶՈԽԻՍՏԸ… Հիշեցնեմ, քաղաքապետի «ընտրություններին» մասնակցում էին 14 կուսակցություններ... Ո՞ւր են... Որտե՞ղ են...
 
 
Հենց այս ՄԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ պատմությունից են ուզում մեզ զրկել «հակառուսական» տարրերը... Ուզում են, որ մենք մոռանանք ՀԱՅ ԱԶԳԻ ՍԽՐԱՆՔԸ Մեծ Հայրենական պատերազմում... Որ մոռանանք, որ Սովետական Միության մյուս ազգերի հետ ՄԻԱՍԻՆ ՀԱՅՆ էլ ունի իր մեծ ավանդը Հաղթանակի կերտման մեջ... Հաղթանակ, որով ջարդվեց ֆաշիզմի եւ նացիզմի մռութը...
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ