Մ20-ԱԱ. Գասպար Տերտերյանը` ոսկե մեդալակիր
ՍպորտԲուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող ըմբիշ Գասպար Տերտերյանը (72 կգ) ոսկե մեդալ նվաճեց:
Հայ ըմբիշը եզրափակիչում գոտեմարտեց Ուզբեկստանը ներկայացնող Ահմադ Կոդիրովի դեմ, գրանցվեց 1-1 հաշիվը: Տերտերյանն առաջինը միավոր վաստակելու շնորհիվ դարձավ աշխարհի առաջնության հաղթող:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝