ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲԻՇ ԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ ՋԱԽՋԱԽԻՉ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՏԱՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻ ՀԱՆԴԵՊ
ՍպորտԲուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների Աշխարհի առաջնությունում անվանի ըմբիշ, 72 կգ քաշային կարգում հանդես եկող ԳԱՍՊԱՐ ՏԵՐՏԵՐՅԱՆԸ , չորս տպավորիչ հաղթանակ է տարել, նախ 6։2 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տոնել ադրբեջանցի հակառակորդի հանդեպ, ապա 3։1 հաշվով պարտության է մատնել Ասիայի չեմպիոն ղազախ մրցակցին, իսկ 1/4֊ում վստահ առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցչի նկատմամբ։ Կիսաեզրափակչում 5։1 հաշվով հաղթել է հույն ըմբիշին։
Այսօր, Տերտերյանը եզրափակչում կմրցի Ուզբեկստանի ներկայացուցիչ Կոդիրովի դեմ։ Սպասենք մեր մարզիկի փայլուն հաղթանակին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝