Ռուսական բանակը հզոր հարվածներ է հասցրել Կոնստանտինովկային. սկսվում է քաղաքի գրոհը (Տեսանյութ)
ՄիջազգայինՌուսական բանակը հզոր հարվածներ է հասցրել Կոնստանտինովկային։
Ռուսական բանակը, որ արդեն դուրս է եկել Կոնստանդինովկայի արեւելյան ծայրամասեր, գրավեց նաեւ Ալեքսանդրո-Շուլտինո բնակավայրը (Քարտեզում)` մաքրելով այդ բնակավայրից մինչեւ Պրեդտեչինո ձեւավորված «պարկը»: Այդպիսով` Կոնստանտինովկայի արեւելյան եւ հարավ-արեւելյան հատվածում ստեղծելով լայն ճակատ:
Ներկայումս Կոնստանտինովկան զանգվածային հարվածների տալ է` գործնականում բոլոր հարվածային միջոցների ներգրավմամբ` հրթիռներ, ավիացիա, հրետանի, դրոններ: Ակտիվորեն մշակվում է քաղաքի պաշտպանության առաջնագիծը: Այսօրվա հավածներից հետո լայնածավալ հրդեհներ են սկսվել։ Ոչնչացվել են ենթակառուցվածքային օբյեկտներ, պաշտպանական համակարգերի վերածված 26 շենք եւ այլ օբյեկտներ։ Ամեն բան հուշում է, որ քաղաքի գրոհը սկսվում է:
Տեսախցիկը ֆիքսել է ռուսական հրթիռի կողմից ուկրաինական ամրացված շինությունենրից մեկի խոցումը:
Տես նաեւ https://t.me/iravunk/56679