Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Հայաստանի քաղաքական դաշտը ֆիասկոյի մեջ է. Հայկ Այվազյան

Ներքաղաքական
«Ժողովրդին տարիներով մատուցվում էր, որ 1991-ից հետո Հայաստանը վարել է ճկուն, բազմավեկտոր, բալանսավորված և այլ դրական լույսի ներքո ներկայացվող անվանումներով արտաքին քաղաքականություն։
 
Հատկապես վերջին 3 տարիների ընթացքում ունենք մի իրավիճակ, երբ Հայաստանի քաղաքական օրակարգում Ռուսաստանը գրեթե չկա։ Ոչ պետական մակարդակով որոշումներ կայացնելիս է հաշվի առնվում Ռուսաստանի քաղաքական օրակարգի գործոնը, ոչ էլ քաղաքական դաշտի մակարդակով է այն քննարկվում և մատուցվում ժողովրդին։
 
Հայաստանի ռազմական ոլորտում Ռուսաստանը նույնպես չկա՝ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը սառեցված է, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև համագործակցությունը և շփումը զրոյական է, հայկական բանակն էլ փոխվում է ՆԱՏՕ-ի ստանդարտների։
Ռուսաստանի հետ մնացել են որոշ տնտեսական հարաբերություններ ԵԱՏՄ մասով։
 
Այսինքն` ընդամենը երեք տարի է ինչ Ռուսաստանը մասամբ ոտքը Հայաստանից քաշել է, բայց հայկական պետականությունը արդեն մեծ տեմպերով անկում է ապրում։ Բա ու՞ր մնաց 33 տարվա ճկուն արտաքին քաղաքականության տված արդյունքը, որը մեզ ամրության պաշար պետք է տար։ Այդ միֆը ևս այսօր կոտրվում է։
 
33 տարի Հայաստանին պահել է ոչ թե իր վարած ճկուն արտաքին քաղաքականությունը, այլ Ռուսաստանը։ Այս իրողությունը խոստովանելու համարձակություն Հայաստանում դեռևս չկա։
 
Կյանքը ցույց է տալիս, որ առանց Ռուսատանի Հայաստանը կես քայլ անգամ ի վիճակի չէ ինքնուրույն անել, առանց սեփական գլխին մի փորձանք բերելու։
Հայաստանի քաղաքական դաշտը ֆիասկոյի մեջ է, «առանց Ռուսաատան» Հայաստանի պայմաններում ի հայտ է եկել իր անզոր և անօգնական վիճակը», - գրել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ