Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Նպատակաուղղված քարոզչություն են իրականացնում ազգային ուժերի դեմ. Դանիելյան

Ներքաղաքական
«Պատահական չէ, որ ՔՊ-ի այն ներկայացուցիչները, որոնք կրում են ապազգային ու վտանգավոր գաղափարներ, յուրաքանչյուր անգամ փորձում են հակազդել այն պահին, երբ Հանրապետական կուսակցությունը կամ այլ ազգային ուժեր բարձրացնում են իրենց ձայնը Հայաստանի շահերի դեմ ուղղված գործողությունների մասին։ Այն առավել տեսանելի է դառնում հատկապես այն դեպքում, երբ ազգային ուժերը ոչ միայն բարձրացնում են խնդիրները, այլ նաև առաջարկում են իրավական դաշտում գործող ու իրագործելի լուծումներ՝ ցույց տալով պետության հնարավորությունները նույնիսկ Փաշինյանի կողմից Վաշինգտոնյան փաստաթղթերը ստորագրելուց հետո։
 
Այս իրավիճակում Փաշինյանը արդեն բազմիցս փորձում է հասարակությանը համոզել, թե իր որդեգրած քաղաքականությունը խաղաղություն է բերելու։ Սակայն իրականությունն այլ է․ նրա քաղաքական թիմը և սպասարկուները, օգտագործելով վերահսկվող «ընտանեկան» լրատվամիջոցները, նպատակաուղղված քարոզչություն են իրականացնում ազգային ուժերի դեմ՝ փորձելով լռեցնել այլընտրանքային տեսակետները։
 
Փաստերը, սակայն, անդառնալի են․ ՀՀԿ-ն և մյուս ազգային ուժերը հետևողականորեն բացահայտում են իշխանության հակասական և ապազգային քայլերը։ Նրանց նյարդային ու անկանոն արձագանքները դրա վկայությունն են, քանի որ այսպես ստվերվում և, ի վերջո, բացահայտվում է այն իրականությունը, որից փորձում է խուսափել գործող ռեժիմը», - գրել է ՀՀԿ ԵԿ ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ եւ հրապարակել էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի խոսքերը, որոնք հրապարկվել է Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքում:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ