Սպերցյանը դժգոհ է «Կրասնոդարի» նախագահի պահվածքից
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը դժգոհ է ակումբի նախագահ Սերգեյ Գալիցկիի պահվածքից, որը թույլ չի տալիս իրեն տեղափոխվել «Սաութհեմփթոն», հաղորդում է Իվան Կարպովը:
«Կրասնոդարի» նախագահն ավելի վաղ խոստացել էր բաց թողնել հայ կիսապաշտպանին այն դեպքում, եթե «Կրասնոդարը» Ռուսաստանի չեմպիոն դառնար: Սակայն դրանից հետո էլ Գալիցկին մերժում է «Սաութհեմփթոնի» առաջարկը՝ ասելով, որ այն թոփ ակումբ չէ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝