Սպերցյանն անձամբ է որոշել չտեղափոխվել «Սաութհեմփթոն»
Սպորտ
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը անձամբ է որոշել չտեղափոխվել Անգլիայի Չեմպիոնշիփում հանդես եկող «Սաութհեմփթոն»: Այս մասին հայտնում է «Чемпионат»-ը:
Տեղեկությունների համաձայն՝ «Կրասնոդարը» պատրաստ էր համաձայնել տրանսֆերին, եթե Սպերցյանը հստակ արտահայտեր այդ թիմ տեղափոխվելու իր ցանկությունը: Ֆուտբոլիստի և ակումբի ղեկավարության միջև քննարկումներից հետո կողմերը համաձայնել են սպասել Եվրոպայի այլ առաջարկների:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝