«Սաութհեմփթոնը» երրորդ` վերջին առաջարկն է արել Սպերցյանի տրանսֆերի համար
Սպորտ«Սաութհեմփթոնը» վերջնական առաջարկ է արել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի համար, հաղորդում է ինսայդեր Իվան Կարպովն իր տելեգրամյան ալիքում:
Առաջարկն ընդհանուր կազմում է 18 միլիոն դոլար: Անգլիական ակումբը պատրաստ է 16 միլիոն վճարել, մյուս երկու միլիոնը՝ որպես հավելավճար:
Սա «Սաութհեմփթոնի» երրորդ ու վերջին առաջարկն է հայ կիսապաշտպանի համար: «Սրբերի» նախորդ երկու առաջարկներին Ռուսաստանի չեմպիոնը չի պատասխանել:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝