Մեծ պատիվ է լինել Ձեր ժամանակակիցը. Պրոֆեսոր Չարչյանի շնորհավորական ուղերձը Վեհափառ Հայրապետի տարեդարձին
ԱռողջապահականՎեհափառ Տեր
Սրտանց շնորհավորում եմ Ձերդ Սրբությանը ծննդյան ուրախ առիթով:
Մեծ պատիվ է լինել Ձեր ժամանակակիցը և ականատեսը լինել Հայոց Հայրապետիդ հայրենանվեր և եկեղեցաշեն գործունեությանը, որի ակնհայտ վկայությունն է նաև Իզմիրլյան բժշկական կենտրոնը:
Աշխարհում առկա արդի մարտահրավերների պայմաններում անգնահատելի է Ձեր նպաստը միջեկեղեցական փոխգործակցության խորացման, սփյուռքահայության առջև ծառացող մարտահրավերներին դիմագրավելու խնդիրներում:
Վստահ եմ, որ ամենազոր Աստծո կամոք այսուհետ ևս կշարունակեք անմնացորդ իրականացնել Ձեր վեհ առաքելությունը` հանուն մեր ժողովրդի բարօրության և համազգային նպատակների իրականացման:
Հայցում եմ Տիրոջ զորակցությունը` մաղթելով քաջառողջ արևշատություն շարունակելու հովվապետի Ձեր առաքելությունը՝ որպես Լուսավորչի Աթոռի արժանընտիր Գահակալ:
Թող Երկնային Տերը Ձեզ պարգևի երկար տարիների քաջառողջ կյանք, անսպառ ուժ, կորով և արևշատություն ` ի փառս Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի:
Որդիական Խոնարհությամբ համբուրում եմ Ձերդ Սրբության Աջը

