Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական «Ի՞նչ եմ ես նրա համար, ճամպրուկ՞». Զելենսկին վիրավորվել է Լուկաշենկոյի առաջարկից Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bild Ուկրաինայի քաղաքները ջրից զրկվելու վտանգի տակ են. Ռադայի ատգամավոր «Հրապարակ»․ Փաշինյանի կուսակիցները եւս անակնկալի են եկել «Ժողովուրդ». Անհետ կորածների ծնողներին առաջարկել են մեկնել Բաքու

Դավիթ Գալստյանը դատարանում, մոտ երկու ամիս անց ապակու հետևից ժպտում է 10-ամյա դստերը

Ներքաղաքական
«Ես այսօր շոշափեցի Նիկոլի կերտվող «իրական» Հայաստանը։ 1-ին նկարում Արցախի Ազգային Ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանն է. դատարանում, մոտ երկու ամիս անց, ապակու հետևից ժպտում է 10-ամյա դստերը։ Դավիթին դատում են այն բանի համար, որ ուզում է ապրել իր բնօրրանում, ուզում է, որ իր երեխաները հայ մեծանան, որ մենք բոլորս արժանապատիվ խաղաղություն ունենանք։
 
 
2-րդ նկարում Լիդյա Մանթաշյանն է, որի կալանքն այսօր դատավորը ևս 3 ամսով երկարացրեց։ Երբ փաստաբանները հակափաստարկներ էին բերում՝ ի հակառակ հանրային մեղադրողների, առ այն, որ Լիդյան ահաբեկիչ չէ, ակնհայտ էր որ դատավորը չէր լսում, հետաքրքիր չէր, քանզի «վերևներից» հրահանգ-որոշումն արդեն ուներ։
 
 
3-րդ նկարում կրկին արժանապատիվ հայեր են, պատանդառված Բաքվում, որոնց ևս դատում են հայրենիքը ամեն ինչից վեր դասելու, պարզապես հայ լինելու համար։
 
Նիկոլն իր հորինած «իրական» Հայաստանով ուզում է, որ մենք սովորենք ապրել առանց հայրենիքի, առանց իրավունքի, առանց ձայնի։ Եվ երբ ժողովուրդը լռում է, բռնապետությունը ծաղկում է։ Երբ ժողովուրդը համախմբվում է, իշխանությունը փլվում է...», - գրել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ