ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՈՒՄ ՄՈԼԵԳՆՈՒՄ Է ԴԱԲԱՂ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ
ԱռողջապահականՇիրակում մարզում մոլեգնում է դաբաղ հիվանդությունը, խոշոր եղջերավոր անասունները կովերը, ինչպես նաև խոզերը վարակվել են այս հիվանդությամբ։
Ազատանի բնակիչները, Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ մասնագետները տեղյակ են, եկել են նմուշառումներ կատարել և սպասում են լաբորատոր փորձաքննության արդյունքներին։ Սակայն, անզեն աչքով է նկատելի, որ դաբաղ հիվանդությունն է։ Այս հիվանդությունը միշտ լինում է այսպիսի շոգ, չորային եղանակներին, անասունները կեր չեն ուտում, բերանները փրփրում են, ոտքերի պճեղներին հայտնվում են սպիտակ գծեր։ Մարդիկ կարող են վարակվել կովի կաթը խմելով, միսը ուտելով։ Մեզ հայտնի դարձավ, որ այս վարակը տարածվել է նաև Շիրակի մարզի Հոռոմ և Ղարիբջանյան գյուղերում, հայտարարվել է կարանտին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

