ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲԻՇ ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻԿՅԱՆԸ Մ20 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼԱԿԻՐ
ՍպորտՎուլղարիայի Սամակով քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ20 տարեկանների Աշխարհի առաջնությունում, 65 կգ քաշային ըմբիշ ԱՐՄԱՆ ՄՈՒՍԻԿՅԱՆԸ, սփոփիչ գոտեմարտում հաղթել է ու բրոնզե մեդալի համար պայքարում պարտության մատնել ազգությամբ ուկրաինացի մրցակցին Բորոհանիին։ Այսպիսով, Արման Մուսիկյանը դարձել է Մ20 տարեկանների Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Հավելենք, որ Սարգիս Բեգոյանն ու Ռազմիկ Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալի համար։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝