Bloomberg. Ֆրանսիան նախատեսում է բանակը ներգրավել հանգստյան օրերին բողոքի ցույցերը զսպելու համար Իրանի և Ռուսաստանի նախագահները կբանակցեն Մոսկվայում. Ինչու են այսքան հաճախակի հանդիպում Կիեւն այլևս չունի գործող էլեկտրակայաններ. Կլիչկո Նոր պատերազմ իրանում կարող էր, բայց չսկսվեց Ուկրաինական բանակցային թեման սկսեց կտրուկ ակտիվանալ եզրագիծ Ուկրաինական անօդաչուները գրոհել են Մոսկվայի օդանավակայանները. Եվս մեկ «կարմիր գիծ» հատվեց Հիմնվելով նախադեպերի վրա, կարելի է եզրակացնել, որ Նիկոլը Մուսաևին կարտահանձնի Ադրբեջանին Թոշակառուին՝ հազար դրամ, մահացածի հարազատին՝ փակ դուռ Նաիրյան դալար Ինշուրանս․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Երբ քաղաքապետարանը դառնում է Ջուլիկի քաղաքական բեմը

«Ժողովուրդ». «Խառնվել» է «Զապ»-ը, քրեական վարույթը՝ կարճվել

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ինչո՞ւ նախաքննական մարմինը չի շտապում պատասխանատվության կանչել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն կամ միջադեպի մյուս մասնակիցներին: Ո՞ւմ են փորձում փրկել իրավապահները։

Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Երեւանում երեք քաղաքացու միջեւ տեղի էր ունեցել քաշքշուկ, վիճաբանություն։ Միջադեպի կիզակետում էր եղել ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, իսկ վիճաբանության պատճառը եղել է ավտոմեքենայի կայանման հարցը։

Գնդակը այժմ Կոմիտեի որոշման դաշտում է, սպասում ենք պատասխանին: Սակայն ՔՊ-ական պատգամավորի որդուն հարցաքննել են ու կանգ առել։

Նկատենք, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավորի որդին առաջին անգամ չէ, որ հայտնվել է իրավապահների տեսադաշտում, բայց, ինչպես ցույց է տալիս փորձը, ջրից չոր է դուրս գալիս։

2022 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդու՝ Շանթ Բագրատյանի մասնակցությամբ միջադեպով գործը ուշագրավ ավարտ ունեցավ:

Նախաքննական մարմինը, ի դեմս ՀՀ Քննչական կոմիտեի, կարճել էր ԱԺ պատգամավորի որդու աղմկահարույց միջադեպի քրեական գործը:

Ահա թե ինչպես են մաքրվում իշխանական պատգամավորների որդիների մասնակցությամբ միջադեպերը:

Բանն այն է, որ 2022 թվականի մայիսի 15-ին Վայոց ձորի մարզի գազալցակայանում ծեծկռտուք էր եղել: Մասնավորապես, 45-ամյա տնօրեն Վահե Ասատրյանին ծեծի էին ենթարկել, եւ միջադեպի կիզակետում հայտնվել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը:

Ըստ լուրերի՝ այս միջադեպին անգամ «խառնել» են «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանին՝ «Զապ»-ին, որ ճիշտ ու սխալ անի, թե ով է կռվի մեջ մեղավոր: Արդյունքում, քրեական վարույթը կարճվեց:

Եվ ահա հիմա հերթական ծածկադմփոցն է արվում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ