«Սաութհեմփթոնը» Սպերցյանի մակարդակի թիմ չէ. Գրիշին
ՍպորտՄոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Գրիշինը խոսել է Էդուարդ Սպերցյանի անգլիական «Սաութհեմփթոն» հնարավոր տեղափոխության մասին, հայտնում է Матч ТВ-ն:
«Կարծում եմ՝ «Սաութհեմփթոնը» Սպերցյանի մակարդակի թիմ չէ: Նա պետք է տեղափոխվի թոփ ակումբ: Նայեք, թե որքան տեխնիկապես է նա խաղում, ինչպես է իրացնում տուգանային հարվածները. կարծես ձեռքով նետի գնդակը: Նա վարպետ է, և նրան պետք է բաց թողնել, քանի որ նա ուզում է հեռանալ: Թեպետ, հավանաբար, «Կրասնոդարը» կզղջա նրա հեռանալու համար»,- ասել է Գրիշինը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝