Վերջապե՜ս. հայերեն երգող ռուանդացի փոքրիկները Երեւանում են
ՄշակութայինԵրեխաների տաղանդների բացահայտմամբ չքավոր ընտանիքներին օգնելու նպատակով Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում հիմնադրված Morioxkids հիմնադրամի փոքրիկ պարողների խումբն արդեն Երեւանում է:
Նշենք, որ փոքրիկները գրավել են սոցցանցերի հայկական տիրույթի ուշադրությունն՝ իրենց հայկական երգուպարով: Երեխաները պարում են հայերեն երգերի տակ, երբեմն անգամ ձայնակցում կրկներգերը: Նրանց տեսանյութերը վիրուսային տարածում են ստանում եւ հեղեղում համացանցը:
«Բարև, մեր սիրելի Երեւան: Մենք սկսել ենք բացահայտել Երեւանի գեղեցիկ վայրերը եւ վայելել մեր ժամանակը», - ասված է խմբի պաշտոնական սոցիալական էջում:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
