Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
ԵղանակՀայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում օգոստոսի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ին երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։
Արարատյան դաշտում, Վայոց Ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում առաջիկա 5 օրերին շարունակվում է պահպանվել բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
