«Սաութհեմփթոնը» նոր` ավելի շահավետ առաջարկ է արել Սպերցյանի տրանսֆերի համար
ՍպորտԱնգլիական «Սաութհեմփթոնը» Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար բարելավված պայմաններով առաջարկ է արել «Կրասնոդարին», սոցցանցերում գրում է ինսայդեր Իվան Կարպովը։
Անգլիական ակումբը հայ ֆուտբոլիստի տեղափոխության համար այժմ պատրաստ է վճարել 14 միլիոն դոլար։ Ռուսաստանի չեմպիոնը Սպերցյանի հաջորդ տրանսֆերից նաև մասնաբաժին կունենա։
Հավելենք, որ «Կրասնոդարին» անգլիական ակումբի առաջին` 11 միլիոն դոլար առաջարկը չէր գոհացրել։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝